13 Սեպտեմբերի, Saturday, 2025
KFC

Թերթը դադարեցրել է տպագրությունը անպարկեշտ բառի պատճառով

Կալիֆորնիական “Times-Standard” թերթի խմբագրությունը ստիպված է եղել հերթական համարի տպագրությունը դադարեցնել, երբ պարզվել է, որ թերթի առաջին էջում պատահմամբ անպարկեշտ “F*сk you” արտահայտությունն է հայտնվել:

Թերթի առաջին էջի վրա պատկերված են եղել համալսարանի շրջանավարտների լուսանկարներ: Երբ արդեն տպագրված է եղել թերթի ավելի քան 6 հազար օրինակ, խմբագրության աշխատակիցները նկատել են, որ շրջանավարտ աղջիկներից մեկի ակնոցի վրա անպարկեշտ արտահայտություն է գրված:

Դրանից հետո տպագրությունը դադարեցվել է եւ հաջորդ 10 հազար օրինակում  ակնոցի վրայի բառերը սեւ գույնով են ներկվել: Թերթի հրատարակիչը նշել է, որ ընդամենը մեկ բողոք է ստացել եւ չի պատրաստվում ներողություն խնդրել, եթե գործը մեծ արձագանք չգտնի:

“Times-Standard” օրաթերթը հիմնադրվել է 1967-ին` “The Humboldt Times” եւ “The Humboldt Standard” թերթերի միավորումից, որոնք լույս են տեսնում 19-րդ դարից:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ