23 Օգոստոսի, Saturday, 2025
KFC

Հասարակական զուգարանում գտնվել է թագուհու մազակալը

Ֆրանսիայի Ֆոնտենբլո դղյակի տարածքում գտնվող հասարակական զուգարանում մազակալ է գտնվել, որը, մասնագետների կարծիքով, պատկանում է Հենրի 2-րդի կնոջը` թագուհի Եկատերինա Մեդիչիին:

Մեդիչիի աքսեսուարը գտնվել է վերակառուցողական աշխատանքների պատրաստվելու ժամանակ: Տարածքում աշխատողները ուշադրություն են դարձրել մազակալի վրայի “С” տառին, որը Մեդիչիի ամբողջական անվան առաջին տառն է` Catherine de Medicis: մասնագետների ենթադրությունները հաստատել են նաեւ զարդի վրայի գույները` սպիտակ եւ կանաչ, որոնք շատ է սիրել թագուհին:

Թե ինչպես է մազակալը հայտնվել զուգարանում, հայտնի չէ: Առայժմ ենթադրվում է, որ այն կարող է գողացված լինել, իսկ այնուհետեւ  մոռացված լինել զուգարանում:

Եկատերինա Մեդիչին ծնվել է 1519-ին Ֆլորենցիայում: 14 տարեկանում նա դարձել է այն ժամանակ դեռեւս` Ֆրանսիայի ապագա թագավոր Հենրի 2-րդի հարսնացուն: 1533-ին զույգն ամուսնացել է: 1547-ին Հենրին տիրացավ գահին, իսկ Եկատերինան դարձավ թագուհի:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ