13 Սեպտեմբերի, Saturday, 2025
KFC

Քաղաքականության մեջ պասիվ մեքսիկացիները կզրկվեն սեքսից

Մեքսիկայի նախագահական ընտրություններին իշխող կուսակցության թեկնածու Խոսեֆինա Վասկես Մոտան կոչ է արել երկրի կին քաղաքացիներին իրենց մասնակցությունն ունենալ ընտրություններին քաղաքացիների ակտիվ մասնակցություն ապահովելու գործում: Նա խնդրել է մեքսիկուհիներին մերժել իրենց ամուսիններին եւ զուգընկերներին սեքսով զբաղվել, եթե նրանք ընտրությունների օրը` հուլիսի 1-ին, չեն ցանկանա ներկայանալ ընտրական տեղամասեր:

Վասկեսը հայտարարել է, որ այն տղամարդիկ, ովքեր հուլիսի 1-ը կանցկացնեն բարում կամ բազմոցի վրա, մեկ ամիս շարունակ կարող են սեքսի  հույս չունենալ:

Հասարակական հարցումների համաձայն կառավարող կուսակցության թեկնածուն բավականին զիջում է ընդդիմադիր թեկնածու Էնրիկե Նյետոյին: Վասկեսը կարծում է, որ միայն քվեարկությանն ակտիվ մասնակցությունը կարող է իրեն հաղթանակի հնարավորություն տալ:

Թե ինչպես է նրա վարկանիշի վրա ազդել մեկ ամիս մեքսիկացիներին առանց սեքսի թողնելու կոչը, դեռեւս հայտնի չէ:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ