25 Փետրվարի, Երեքշաբթի, 2025
KFC

Ասանժն ապաստան է խնդրում Էկվադորից

“WikiLeaks” կայքի հիմնադիր Ջուլիան Ասանժը խախտել է գրավի դիմաց ազատվելու պայմանները, որի համար նրան կարող են ձերբակալել: Ըստ այդ պայմանների`  նա պարտավոր է երեկոյան  ժամը 10-ից մինչ առավոտյան 8-ն անցկացնել Լոնդոնի իր տան շրջակայքում, տեղեկացնում է “CNN”-ը: Սակայն հունիսի 19-ի երեկոյան ոստիկանությունը նրան չի գտել տանը:

Պարզվել է, որ գիշերն Ասանժն անց է կացրել Լոնդոնում Էկվադորի դեսպանատանը, որտեղ նա քաղաքական ապաստան է խնդրել: Ասանժը դեռեւս այնտեղ է գտնվում եւ հայտնի չէ` կարող են նրան ձերբակալել, թե` ոչ, քանի որ դիվանագիտական արձանագրության համաձայն իշխանությունները չեն կարող մտնել արտասահմանյան դեսպանատներ: Այժմ Էկվադորը քննարկում է Ասանժին քաղաքական ապաստան տրամադրելու հարցը:

Ավստրալիայի քաղաքացի Ասանժին ձերբակալել են Լոնդոնում 2010-ին: Նրա ձերբակալման միջազգային օրդերը բրիտանական ոստիկանությանը տվել է Շվեդիան, որը պահանջում է նրա հանձնումը: Այնտեղ Ասանժին մեղադրում են բռնաբարությունների եւ սեռական ոտնձգությունների մեջ:  Ձերբակալման նույն ամսում էլ նրան ազատ են արձակել 250 հազար ֆունտ գրավի դիմաց:

Ինքը` Ասանժը, համարում է, որ իր ձերբակալությունը քաղաքական ենթատեքստ ունի, քանի որ 2010-ին իր կայքը հրապարակել էր ամերիկյան դիվանագետների եւ զինվորականների գաղտնի փաստաթղթեր:

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ