ՀՀ դեսպանը Կանադայի Սենատին երախտագիտություն է հայտնել Հայոց ցեղասպանության ճանաչման որոշման համար

Հունիսի 27-ին Կանադայում ՀՀ դեսպան Արմեն Եգանյանը հանդիպեց Կանադայի Սենատի նախագահ Նոել Կինսելլային: Քննարկման հիմնական թեման հայ-կանադական միջխորհրդարանական հարաբերություններն էին, եւ երկու կողմերը գոհունակությամբ շեշտեցին դրանց բավարար մակարդակը: Դեսպան Եգանյանը ներկայացրեց Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը՝ շնորհակալություն հայտնելով կանադական կողմին հավասարակշիռ դիրքորոշման համար: ՀՀ դեսպանը երախտագիտություն հայտնեց Սենատի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման որոշման համար՝ նշելով, որ ցեղասպանության […]