Ազատազրկման ժամկետի կրճատում` ընթերցանության միջոցով
Բրազիլացի բանտարկյալները կարող են կրճատել իրենց ազատազրկման ժամկետը գրքեր կարդալով: Համապատասխան օրենքն ստացել է “Մեղքերի քավություն` կարդալով”: Այն կիրականացվի Բրազիլիայի 4 ֆեդերալ բանտերում:
Յուրաքանչյուր կարդացած գրքի համար բանտարկյալները կարող են կրճատել իրենց ժամկետը 4 օրով, սակայն մեկ տարվա ընթացքում կարող են ընթերցել ոչ ավելին, քան 12 գիրք: Այդ կերպ, նրանք կկրճատեն իրենց ժամկետը տարեկան 48 օրով:
Բանտարկյալները կարող են ընտրություն կատարել բանտի գրադարանի գեղարվեստական, փիլիսոփայական եւ գիտական աշխատանքների միջեւ: Մեկ գործ ընթերցելու համար նրանց կտրամադրվի 21-30 օր: Ընթերցելուց հետո բանտարկյալները պետք է փոքրիկ շարադրություն գրեն գրքի վերաբերյալ, որը կգնահատվի բանտի մասնագետների կողմից:
Այն հանցագործները, որոնք կզբաղվեն գրագողությամբ, կզրկվեն ծրագրին մասնակցելու իրավունքից: Բանտերում նաեւ կանցկացվեն ընթերցանության սեմինարներ:
Բրազիլական բանտերում նախկինում էլ են կրճատել սովորող բանտարկյալների ազատազրկման ժամկետը: Սակայն սա առաջին օրենքն է, երբ ընթերցված գրքերի քանակը կապ ունի օրերի կոնկրետ քանակի հետ: Բրազիլական բանտերում 513 հազար բանտարկյալ կա: 2005-ի տվյալներով` նրանց 70 տոկոսը միջնակարգ կրթություն չունի: