13 Փետրվարի, Ուրբաթ, 2026
KFC

ԱՇԽԱՐՀ

Լուսաթերապիայի սեանս` ավտոբուսի կանգառներում

Շվեդիայի Ումեո քաղաքի ավտոբուսի կանգառներում հատուկ լուսային վահանակներ կտեղադրվեն, որոնք հաճելի լույսեր կարձակեն, ինչը նախաձեռնողների կարծիքով կօգնի մարդկանց հաղթահարել ձմեռային դեպրեսիան: Էներգետիկ ընկերությունը, որն զբաղվում է գաղափարի իրականացմամբ, արդեն սկսել է տեղադրել վահանակները շուրջ 30 կանգառներում: “Ձմռանը բոլորը տխուր են, եւ լույսի “հավելյալ բաժինը” մարդկանց վրա դրական ազդեցություն է գործում”,-հայտնել են ընկերության ներկայացուցիչները:  Լուսային թերապեւտիկ […]

Եգիպտոսում բախումների հետեւանքով 400 մարդ է տուժել /վիդեո/

Եգիպտոսի բնակիչները դժգոհում են նախագահ Մուհամեդ Մուրսիի սահմանադրական հռչակագրի դեմ: Մուրսիի հակառակորդների եւ կողմնակիցների միջեւ բախումների արդյունքում 400 մարդ է տուժել:  Նախօրեին բախումներ էին սկսվել մայրաքաղաք Կահիրեից 80 կմ հեռավորության վրա գտնվող Էլ-Մահալլա-Էլ-Կուբրա քաղաքում հազարավոր ցուցարարներ փորձել են գրավել “Մուսուլման եղբայրներ”-ի գրասենյակը: Գործի են դրվել քարեր, մետաղի կտորներ եւ այլ հնարավոր պարագաներ: Ոստիկանների միջամտությունից հետո […]

Պատգամավորը “հետաձգել” է աշխարհի վերջը

Հասարակական միությունների եւ կրոնական կազմակերպությունների հարցերով Պետդումայի հանձնախմբի ղեկավար Յարոսլավ Նիլովը` Լիբերալ-դեմոկրատական կուսակցությունից, հայտարարել է, որ 2012-ի ավարտին աշխարհի վերջ չի լինի: “Կարիք չկա վախենալու, ոչ մի “աշխարհի վերջ” էլ չի լինի հիմա”,-համոզմունք  է հայտնել Նիլովը: Նա նաեւ բոլորին խորհուրդ է տվել Աստվածաշունչ կամ այլ սուրբ գրեր կարդալ:  Ի դեպ, Նիլովն առաջին մարդը չէ, ով […]

ԵՄ-ը եւ ԱՄՀ-ը օգնություն կտրամադրեն Հունաստանին

Եվագոտու ֆինանսների նախարարները եւ ԱՄՀ-ը համաձայնել են Հունաստանին 43,7 մլրդ եվրո օգնություն տրամադրել մինչեւ 2020-ը, տեղեկացնում է “AFP”-ը: Եվրոպական կենտրոնական բանկի նախագահ Մարիո Դրագիի խոսքով` դա կնվազեցնի անորոշությունը Եվրոպայում եւ Հունաստանում, ինչպես նաեւ կնպաստի փոխադարձ վստահության ամրապնդմանը: Ամբողջ գումարը Հունաստանին կփոխանցվի միանգամից: Ինչպես նշել են գործակալության աղբյուրները, հիմնական քայլը, որի շնորհիվ Հունաստանը կստանա օգնությունը, երկրի […]

Նոր սկանդալ թագավորական ընտանիքում

Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ 2-րդի երեխաները եւ թոռները չեն դադարում նրան անախորժություններ պատճառել:Այս անգամ աչքի է ընկել արքայազն Ուիլյամը: Չնայած ի տարբերություն նրա եղբայր Հարրիի, հարցը չի հասել մերկ լուսանկարների հրապարակմանը, սակայն գուցե դա ավելի քիչ աղմուկ բարձրացներ:  Ամեն ինչ սկսվել է նրանից, որ Ուիլյամի մամլո-ծառայությունը որոշել է ցույց տալ քաղաքացիներին, որ արքայազնը եւս սովորական […]

“ВИА Гра”-ն կդադարի գոյություն ունենալ /վիդեո/

“ВИА Гра” խումբը պաշտոնապես կդադարի գոյություն ունենալ: Խմբի պրոդյուսեր Կոնստանտին Մելաձեն  որոշել է ցրել ռուսական շոու բիզնեսի ամենահաջողված եւ ամենահմայիչ խմբերից մեկը, որը գործում էր 13 տարի: Խումբը հայտնի էր ոչ միայն անընդհատ փոփոխվող հմայիչ երգչուհիներով, այլ նաեւ նրանց ուղեկցող սկանդալներով:  Մելաձեն հայտարարել է, որ խումբը կդադարի գոյություն ունենալ: Նա խոստովանել է, որ նախագիծն  արդեն […]

Աշխարհը նշում է ինֆորմացիայի օրը

1994-ից Տեղեկատվության միջազգային ակադեմիայի նախաձեռնությամբ նոյեմբերի 26-ը նշվում է որպես Ինֆորմացիայի միջազգային օր: 1992-ի այդ օրն առաջին անգամ կայացել է Տեղակատվության առաջին միջազգային ֆորումը: Ներկայումս տոնը նշվում է աշխարհի մի շարք երկրներում: Ինֆորմացիան լուրերն են, որոնք մի մարդուց մյուսին են հասնում բանավոր, գրավոր կամ այլ միջոցներով, ինչպես նաեւ այդ լուրերի ստանալու եւ փոխանցելու գործընթացը: 20-րդ դարի […]

‘Սև ուրբաթն’ առանց զոհերի չի անցել /ֆոտո/

Միացյալ Նահանգներում մեծ ճանաչում ունեցող “Սեւ ուրբաթը”` նոյեմբերի 24-ին  չի անցել առանց միջադեպերի:  Ֆլորիդա նահանգի Թելահասի քաղաքում անհայտ անձը կրակ է բացել “Walmart” առտրի կենտրոնում: Գնորդներից երկուսի միջեւ ավտոկանգառի տեղի համար վեճն ավարտել է փոխհրաձգությամբ։ Երկուսն էլ հրազենային վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց։ Տեխասում մի տղամարդ ատրճանակով սպառնացել է եւ փորձել է առաջինը հասնել վաճառասեղանին։ Զեղչային […]

“Սեւ ուրբաթն” այս տարի սկսվել է մեկ օր շուտ /ֆոտո/

Այս տարի “սեւ ուրբաթը” շատ ամերիկացիներ տեղափոխել էին հինգշաբթի` Երախտագիտության օրը կիսատ տոնելու հաշվին, եւ շտապել են խանութներ` գնումներ կատարելու, գրում է  “Associated Press”-ը: Միչիգան նահանգի “Best Buy” էլեկտրոնիկայի խանութի մոտ գնորդները նույնիսկ փոքրիկ “վրանային ճամբար” են կառուցել, որպեսզի կարողանան գնել նոր “Toshib”a հեռուստացույցները 179 դոլարով` նախկին 419 դոլարի փոխարեն: Մյուս կողմից, գնումների սիրահարների բախտը բերել […]

Մեքսիկան կփոխի իր անվանումը

Մեքսիկայի նախագահ Ֆելիպե Կալդերոնն առաջարկել է փոխել երկրի պաշտոնական անունը` հանել “Միացյալ Նահանգներ” բառակապակցությունը, գրում է  “Associated Press”-ը: Քանի որ պաշտոնապես  հայտնի երկրի անունը “Մեքսիկայի Միացյալ Նահանգներ” է, ինչը եւ մեկ ավելորդ անգամ հիշեցնում է մեքսիկացիներին իրենց հյուսիսային հարեւաններից անկախ լինելու փաստը: Մեքսիկան իր անվան մեջ ավելացրել է “Միացյալ Նահանգներ” արտահայտությունը 1824-ին, երբ անկախություն  է […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի