22 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

ԱՇԽԱՐՀ

ԲՀԿ-ն հյուր է գնալու ՕԵԿ-ին

“Բարգավաճ Հայաստան” կուսկացության ներկայացուցիչները շարունակում են իրենց հանդիպումները քաղաքական ուժերի հետ: Այսօր երեկոյան նրանք հանդիպելու են կոալիցիայի անդամ ՕԵԿ-ի ներկայացուցչիների հետ: Չնայած մանրամասներ դեռ չի նշվում թե մասնավորապես ինչ են քննարկելու ՀՀԿ-ի կոալիցիոն գործընկերոջ հետ, սակայն, մեր աղբյուրների փոխանցմամբ,  թեման ենթադրվում է դուրս կգա օրակարգային հարցեր շրջանակներից:

Ավստրալիայում ականատես են եղել արեւի խավարմանը /վիդեո/

Այս տարվա արեւի վերջին խավարումը տեղի է ունեցել նոյեմբերի 14-ի առավոտյան: Արեւածագին Ավստրալիայի Քերնս քաղաքն ամբողջությամբ մթության մեջ է հայտնվել: Բնության եզակի հրաշքը հնարավորություն են ունեցել տեսնել 60 հազար մարդ: Գրեթե 2 րոպե Լուսինը ծածկել է Արեւի սկավառակը: Արդյունքում` Երկրի վրա ստվեր է առաջացել` մոտ 150 կմ երկարությամբ: Հատուկ այդ երեւույթը տեսնելու համար Ավստրալիա են […]

Ֆրանսիան ճանաչել է սիրիական ընդդիմադիրների կոալիցիան

Ֆրանսիան եվրոպական երկրներից առաջինը ճանաչեց Սիրիական ազգային կոալիցիան` որպես սիրիական ժողովրդի միակ օրինական ներկայացուցիչ: Այդ մասին հայտարարել է նախագահ Ֆրանսուա Օլանդը` Փարիզում կայացած ասուլիսին, հաղորդում է “Reuters”-ը: Օլանդը հայտարարել է, որ Սիրիական ազգային կոալիցիան պետք է դառնա ժողովրդավարական Սիրիայի ապագա կառավարությունը, որը հնարավոր կդարձնի վերջ տալ գործող նախագահ Բաշար ալ-Ասադի վարչակարգին: Օլանդը հավելել է նաեւ, […]

ՌԴ-ում աշխատող միգրանտները ռուսերենի իմացության քննություն կհանձնեն

2012-ի դեկտեմբերի 1-ից ՌԴ-ում աշխատող միգրանտներն ստիպված կլինեն ռուսերեն լեզվի իմացության քննություն հանձնել` նախագահ Վլադիմիր Պուտինի հաստատած օրենքի համաձայն, տեղեկացոնւմ է “РИА Новости”-ն: Ընդ որում` քննության հավաստագիրը պետք է ցույց տալ աշխատանք ստանալիս եւ աշխատելու թույլտվությունը երկարաձգելիս: Սակայն ռուսաց լեզվի իմացության փաստաթուղթ կարող է համարվել նաեւ “ռուսերենը որպես օտար լեզու” պետական քննության վկայականը, ինչպես նաեւ […]

“Facebook” -ը` սպանության պատճառ

Նիդեռլանդների դատարանը որոշում է կայացրել սպանության գործով, որի պատճառ  է դարձել “Facebook” սոցիալական ցանցը, գրում է “De Telegraaf”-ը: 18-ամյա Վեսլին եւ նրա 16-ամյա ընկերուհի Փոլին 2 տարի կանցկացնեն անչափահասների համար նախատեսված գաղութում եւ 3 տարի` հոգեբուժարանում: Այս զույգին մեղավոր են ճանաչել սպանություն հրահրելու մեջ, որն իրագործել է 3-րդ դեռահասը` 15-ամյա Ցյինհուան: Վինսի մականունով  15 -ամյա […]

Շվեյցարիայում ընտրել են ձողի վրա լավագույն պարողներին /վիդեո/

Շվեյցարիայի Ցյուրիխ քաղաքում կայացել է ձողի վրա պարերի ավանդական առաջնությունը, որին 2011-ից մասնակցում են նաեւ տղամարդիկ: Գեղեցիկ սեռի ներակայացուցիչներից առաջին տեղը գրավել է ուկրաինուհի Նատալյա Տատարինցեւան, 2-րդը` ֆրանսուհի Լորանս Իլսումն է: Տղամարդկանց մեջ առաջատարը կրկին ֆրանսիացի է` Կեեմ Մարտինեսը: Մասնակիցները 26 երկիր են ներկայացրել: 2011-ին ձողի վրաա պարերի առաջնությունն անց է կացվել Հունգարիայում: Այդ ժամանակ […]

Շվեյցարիայում “պղպջակ-տուն” են կառուցել

Շվեյցարական “Micasa Lab” դիզայն ստուդիան հատուկ թափանցիկ գունդ է ստեղծել, որին հեղինակները համարում են “ինքնավար բնակարան”: ” Cocoon 1″ անունով “պղպջակ-բնակարանը” 97 կգ է կշռում եւ 180 սմ տրամագիծ ունի: Գունդը հնարավոր է ամրացնել տան հատակին, կախել ծառից, ամրացնել որեւէ շինության եւ նույնիսկ տեղադրել ջրի մեջ: Հնարավոր է նաեւ մի քանի “պղպջակներ” ամրացնել միմյանց` հատուկ […]

Նոյեմբերի 13-ը Կույրերի միջազգային օրն է /վիդեո/

267 տարի առաջ` 1745-ի նոյեմբերի 13-ին Ֆրանսիայում ծնվել է Ֆրանսուա Գայուին` հայտնի մանկավարժ, ով Փարիզում եւ Պետերբուրգում մի քանի դպրոցներ եւ ձեռնարկություններ է բացել կույրերի համար: Առողջապահության միջազգային  կազմակերպության որոշման համաձայն` հենց այդ օրն էլ հիմք է հանդիսացել Կույրերի միջազգային օրվա համար: Կույրերի համար առաջին դպրոցը բացելուց հետո նա իր 122 աշակերտների համար հատուկ շրիֆտ ստեղծեց, որի […]

Հաշմանդամություն ունեցող անձանց զբաղվածությունը չի գերազանցում 27%-ը

 “Լիարժեք կյանք” Հ/Կ-ը հարցումներ է անցկացրել չորս մարզերում՝ Լոռիում, Գեղարքունիքում, Արագածոտնում և Շիրակում: Այս հարցումն ոււղղված է եղել հաշմանդամություն ունեցող մարդկանց շրջանում սոցիալական և քաղաքացիական հիմնախնդիրների բացահայտմանը: Հարցումն անցկացվել է 2012թ-ի 1-ին կիսամյակում: Հարցման է ենթարկվել 526 անձ: Արդյունքներն այսօր ՛՛Հենարան՛՛ ակումբում ներկայացրին կազմակերոպության տնօրեն Սուրեն Մաղաքյանը և հանրային կապերի պատասխանատու Լուսինե Սարգսյանը: Հարցվածների 55%ը […]

Հունաստանը եւս 32,6 մլրդ եվրո օգնության կարիք ունի

2013-2016-ին Հունաստանի բյուջեի դեֆիցիտի կրճատման համար կպահանջվի եւս 32,6 մլրդ եվրո, հայտնում է “Bloomberg”-ը: Նախօրեին Բրյուսելում մեկնարկած Եվրագոտու ֆինանսների նախարարների հանդիպմանը քննարկվում է Հունաստանին եւս 2 տարի տրամադրել` բյուջեի կայունացման եւ երկրին 32,6 մլրդ եվրոյի չափով օգնություն տրամադրելու համար: Հունաստանի պարտատերերի “եռյակի”` Եվրոպական Կենտրոնական բանկի, Եվրամիության եւ ԱՄՀ-ի գնահատականների համաձայն` երկրին հավելյալ 2 տարի տրամադրելու […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի