07 Հունիսի, Saturday, 2025
KFC

ՌԴ-ում աշխատող միգրանտները ռուսերենի իմացության քննություն կհանձնեն

2012-ի դեկտեմբերի 1-ից ՌԴ-ում աշխատող միգրանտներն ստիպված կլինեն ռուսերեն լեզվի իմացության քննություն հանձնել` նախագահ Վլադիմիր Պուտինի հաստատած օրենքի համաձայն, տեղեկացոնւմ է “РИА Новости”-ն: Ընդ որում` քննության հավաստագիրը պետք է ցույց տալ աշխատանք ստանալիս եւ աշխատելու թույլտվությունը երկարաձգելիս:

Սակայն ռուսաց լեզվի իմացության փաստաթուղթ կարող է համարվել նաեւ “ռուսերենը որպես օտար լեզու” պետական քննության վկայականը, ինչպես նաեւ ընդհանուր հիմնական կրթության  պետական փաստաթուղթը` տրված ՌԴ ուսումնական հաստատությունների կողմից կամ մինչեւ 1991-ը` ԽՍՀՄ-ի կողմից:

Ռուսական բուհերին կից այժմ ավելի քան 160 կենտրոններ են գործում, որոնք օտարերկրյա քաղաքացիների համար ռուսաց լեզվի պետական թեսթավորում են անցկացնում: Ներկայումս, բացի Ռուսաստանից, ռուսերենը պետական լեզու է համարվում նաեւ Բելառուսում եւ Հարավային Օսիայում:

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ