16 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

Օբաման հրաժարվել է զինել Սիրիական ազգային կոալիցիային

Միացյալ Նահանգներն առայժմ պատրաստ չէ ընդդիմադիր Սիրիական ազգային կոլաիցիան դիտարկել իբրեւ “վտարանդի կառավարություն” եւ չի պատրաստվում զենք մատակարարել: Վերընտրվելուց հետո Սպիտակ տանն իր առաջին մամլո ասուլիսին հայտարարել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման, հաղորդում է “Associated Press”-ը:

Օբաման նշել է, որ նոյեմբերի 11-ին կազմավորված Սիրիական ազգային կոլաիցիան համարում է սիրիական ժողովրդի օրինական ներկայացուցիչը: Սակայն նա ընդգծել է, որ ժամանակ է հարկավոր` համոզվելու համար, որ ընդդիմադիր խումբը “նվիրված է ժողովրդավարական եւ ժամանակակից Սիրիա կառուցելու գործին”:

Միացյալ Նահանգներն առայժմ մտադիր չէ զենք մատակարարել ապստամբներին, քանի որ այն հնարավոր է հայտնվի ծայրահեղականների ձեռքում եւ օգտագործվի վնաս պատճառելու համար, այդ թվում` ամերիկացիներին եւ իսրայելցիներին:

Մամլո ասուլիսի ընթացքում Օբաման խոսել է նաեւ այլ արդիական թեմաներից: Մասնավորապես նա նշել է, որ  Իրանի միջուկային խնդիրները հարկավոր է լուծել դիվանագիտական ճանապարհով: “Մենք թույլ չենք տա Իրանին միջուկային զենք ստեղծել, սակայն առայժմ ժամանակ կա հարցը դիվանագիտական ճանապարհով լուծելու համար”,-ընդգծել է Օբաման:

Դեմոկրատ Բարաք Օբաման վերընտրվեց նոյեմբերի 6-ին կայացած ընտրությունների արդյունքում: Նույն օրը ԱՄՆ Կոնգրեսի ստորին պալատի ընտրությունները կայացան, որտեղ հանրապետականները պահպանեցին մեծամասնությունը:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ