08 Օգոստոսի, Ուրբաթ, 2025
KFC

Ֆրանսիան ճանաչել է սիրիական ընդդիմադիրների կոալիցիան

Ֆրանսիան եվրոպական երկրներից առաջինը ճանաչեց Սիրիական ազգային կոալիցիան` որպես սիրիական ժողովրդի միակ օրինական ներկայացուցիչ: Այդ մասին հայտարարել է նախագահ Ֆրանսուա Օլանդը` Փարիզում կայացած ասուլիսին, հաղորդում է “Reuters”-ը:

Օլանդը հայտարարել է, որ Սիրիական ազգային կոալիցիան պետք է դառնա ժողովրդավարական Սիրիայի ապագա կառավարությունը, որը հնարավոր կդարձնի վերջ տալ գործող նախագահ Բաշար ալ-Ասադի վարչակարգին:

Օլանդը հավելել է նաեւ, որ Փարիզը կքննարկի Սիրիական ազգային կոլաիցիային զենք մատակարարելու հարցը, հենց որ ընդդիմադիրները Սիրիայում օրինական կառավարություն ձեւավորեն: Նա ընդգծել է, որ որոշումը կընդունվի այն բոլոր կողմերի հետ, որոնք ճանաչել են միացյալ սիրիական ընդդիությունը:

Հիշեցնենք, որ Սիրիական ազգային ընդդիմության կազմավորման մասին համաձայնությունը ապստամբներն ստորագրել են նոյեմբերի 11-ին: Ենթադրվում է, որ կոալիցիան մասնավորապես կզբաղվի սիրիական կառավարական ուժերի դեմ ռազամական գործողությունների համակարգմամբ:

 

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ