16 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

Բեռլինում հայագիտության ամբիոնը փակվեց. ո՞վ է մեղավոր

 Բեռլինի Ազատ համալսարանի հայկական բաժնի այս դուռը դոկտոր Ժիրայր Քոչարյանը վերջին անգամ փակեց:

Համալսարանում գործող հնդեվրոպական և համեմատական լեզվաբանության ինստիտուտի հայկական բաժնի փակման վտանգն առկա էր դեռևս 2009 թվականից:

Հարցը քննարկվել է ՀՀ ԱԺ-ում: Կողմերի մեկնաբանությամբ պատճառները տարբեր են` գումարի բացակայություն, ուսանող չկա, ցանկություն չկա, դիտավորություն և այլն: ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի պատասխան նամակում կարդում ենք հետևյալ տողը. “Համալսարանը չի ուզում պահել մի ամբիոն, որը չունի ուսանող”:

1921 թվականին Բեռլինում հայագիտությունը հիմնադրել է Ժոզեֆ Մարքուարդթը, նախկին Բեռլինի պետական, այժմյան` Հումբոլդտի համալսարանում: 1948-ից այն տեղափոխվել է Բեռլինի Ազատ համալսարան, որը ժամանակին ունեցել է մինչև 63.000 ուսանող: Հայագիտական բաժիններ այժմ կան Գերմանիայի մի քանի բուհերում, այդ թվում Փոթսդամի, Հալլեի և այլն:

Գերմանիայում Ցեղասպանության ճանաչման հանձնախմբի անդամ դոկտոր Թեսսա Հոֆմանն այս առիթով գրում է, որ ամբիոնը պահելու համար հարկավոր է ընդամենը ամսական 1200 եվրո. “Ադրբեջանի պետությունը ջանք չի խնայում ունենալու ադրբեջանագիտության ամբիոն այս հեղինակավոր համալսարանում, բայց դեռ ապարդյուն, իսկ հայագիտության պարագայում, ԲԱՀ-ը պատրաստ է անել այն ամենը, որ պրոֆ. Ժոզեֆ Մարքուարդթի հիմնադրած հայագիտության ավանդույթը շարունակվի”:

Նույն նպատակով բաժնի միակ դասախոս դոկտոր Ժ. Քոչարյանը փորձել է ամեն գնով հայագիտությունը պահել Բեռլինում: “Ես դիմեցի մի քանի կառույցների, նաև մշակույթի նախարարուհուն, նա էլ բուն պատասխանատուն չէր, գործը հանձնեց սփյուռքի նախարարությանը, այս նախարարուհին էլ շատ ձգձգեց, բան դուրս չեկավ, կրթության և գիտության նախարարն էլ այս բանի արժեքը չհասկացավ, որ Գերմանիան Եվրոպայի կարևորագույն երկրներից է և նրա մայրաքաղաքում հարկավոր է, որ հայագիտություն ուսուցանվի: Սա ուղղակի գիտական գործ չէ, այլ Հայաստանի վարկն է, քաղաքական հարց է”,- նշում է Ժ. Քոչարյանը:

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը  պատասխան նամակում գրել է, որ նույնիսկ հայկական կողմի աջակցության պարագայում էլ համալսարանը չի ցանկանում պահել այդ ամբիոնը. “Բացի այդ, Ազատ համալսարանում չկա հայագիտական կենտրոն, չկա հայագիտության ամբիոն, իսկ Ժիրայր Քոչարյանն էլ հայագիտության մասնագետ չէ”,-նշել է նախարարը:

Հարց է առաջանում` այդ դեպքում ցայսօր ինչպե՞ս է պարոն Ժ. Քոչարյանը հայագիտություն դասավանդել:

Հարցին ի պատասխան Ժ. Քոչարյանը վրդովված նշեց. “Ես հայագետ չեմ, է հա, բաժինը կար, ունեինք, թող Հայաստանից մեկին բերեիք: Ես Գերմանիայի քաղաքացի եմ, անգործ չեմ: Սա պետական քաղաքականության խնդիր է: Ես ուզում էի այս և Արցախի համալսարանները իրար հետ կապել”:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ