“ВИА Гра”-ն կդադարի գոյություն ունենալ /վիդեո/
“ВИА Гра” խումբը պաշտոնապես կդադարի գոյություն ունենալ: Խմբի պրոդյուսեր Կոնստանտին Մելաձեն որոշել է ցրել ռուսական շոու բիզնեսի ամենահաջողված եւ ամենահմայիչ խմբերից մեկը, որը գործում էր 13 տարի: Խումբը հայտնի էր ոչ միայն անընդհատ փոփոխվող հմայիչ երգչուհիներով, այլ նաեւ նրանց ուղեկցող սկանդալներով:
Մելաձեն հայտարարել է, որ խումբը կդադարի գոյություն ունենալ: Նա խոստովանել է, որ նախագիծն արդեն ձանձրացրել է իրեն, այդ պատճառով էլ որոշել է փակել այն ընդմիշտ: “Ես այլեւս իմաստ չեմ տեսնում խմբի գոյության մեջ”,-հայտնել է ռուսական շոու բիզնեսի ամենահայտնի պրոդյուսերներից մեկը:
Խմբի անդամներն, իհարկե, շատ են տխրել, սակայն ամեն դեպքում նրանք պատրաստ էին նման ավարտի: Ըստ որոշ տվյաների` պրոդյուսերի հետ համագործակցությունը պարզապես բանավոր պայմանավորվածության վրա է հիմնված եղել. աղջիկների հետ գրեթե երբեք պայմանգրեր չեն կնքվել:
“ВИА Гра“-ն ստեղծվել է Կոնստանտին Մելաձեի եւ Դմիտրի Կոստյուկի կողմից 1999-ին:Իր գոյության ընթացքում առավելապես Ռուսաստանում եւ Ուկրաինայում հայտնի այս խմբի կազմը փոխվել է 16 անգամ: Տարբեր ժամանակներում խմբում հանդես են եկել Նադեժդա Գրանովսկայան, Աննա Սեդակովան, Վերա Բրեժնեւան, Սվետլանա Լոբոդան, Ալբինա Ջանաբաեւան, Օլգա Կորյագինան, Տատյանա Կոտովան, Եվա Բուշմինան, Սանտա Դիմոպուլոսը եւ այլ երգչուհիներ: