27 Փետրվարի, Հինգշաբթի, 2025
KFC

ԵՄ-ը եւ ԱՄՀ-ը օգնություն կտրամադրեն Հունաստանին

Եվագոտու ֆինանսների նախարարները եւ ԱՄՀ-ը համաձայնել են Հունաստանին 43,7 մլրդ եվրո օգնություն տրամադրել մինչեւ 2020-ը, տեղեկացնում է “AFP”-ը:

Եվրոպական կենտրոնական բանկի նախագահ Մարիո Դրագիի խոսքով` դա կնվազեցնի անորոշությունը Եվրոպայում եւ Հունաստանում, ինչպես նաեւ կնպաստի փոխադարձ վստահության ամրապնդմանը: Ամբողջ գումարը Հունաստանին կփոխանցվի միանգամից:

Ինչպես նշել են գործակալության աղբյուրները, հիմնական քայլը, որի շնորհիվ Հունաստանը կստանա օգնությունը, երկրի պետական պարտքերի չափսերի նվազման ուղղությամբ ձեռնարկված միջոցներն են: 

ԵՄ-ը եւ ԱՄՀ-ը պատրաստ են Հունաստանին օգնություն տրամադրել, քանի որ այդ երկիրը վերջին 2 տարվա ընթացքում գրեթե սնանկացման եզրին է: Փոխարենը երկրի ղեկավարությունից պահանջում են կրճատել պետական ծախսերը եւ խիստ տնտեսական քայլեր ձեռնարկել:

Պետական ծախսերի կրճատման ծրագրերը բնակչության դժգոհությունն են առաջ բերում, որի հետեւանքով պարբերաբար բողոքի ակցիաներ են տեղի ունենում:

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ