‘Սև ուրբաթն’ առանց զոհերի չի անցել /ֆոտո/
Միացյալ Նահանգներում մեծ ճանաչում ունեցող “Սեւ ուրբաթը”` նոյեմբերի 24-ին չի անցել առանց միջադեպերի: Ֆլորիդա նահանգի Թելահասի քաղաքում անհայտ անձը կրակ է բացել “Walmart” առտրի կենտրոնում: Գնորդներից երկուսի միջեւ ավտոկանգառի տեղի համար վեճն ավարտել է փոխհրաձգությամբ։ Երկուսն էլ հրազենային վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց։
Տեխասում մի տղամարդ ատրճանակով սպառնացել է եւ փորձել է առաջինը հասնել վաճառասեղանին։ Զեղչային ակցիան այնքան գրավիչ է եղել, որ Մասաչուսեթս նահանգում հայրը չի դիմացել եւ գնումներ կատարելու համար 2 տարեկան երեխային թողել է կայանատեղիում:
“Սեւ ուրբաթը” նաեւ բողոքի ակցիաների օր է եղել: Մինչ սպառողները “Walmart” առեւտրի կենտրոնում գումար էին ծախսում, կենտրոնի վաճառողները 46 նահանգներում ցույցեր են անցկացրել՝ աշխատավարձերի բարձրացման պահանջով: