28 Ապրիլի, Կիրակի, 2024
KFC

Եգիպտոսում բախումների հետեւանքով 400 մարդ է տուժել /վիդեո/

Եգիպտոսի բնակիչները դժգոհում են նախագահ Մուհամեդ Մուրսիի սահմանադրական հռչակագրի դեմ: Մուրսիի հակառակորդների եւ կողմնակիցների միջեւ բախումների արդյունքում 400 մարդ է տուժել: 

Նախօրեին բախումներ էին սկսվել մայրաքաղաք Կահիրեից 80 կմ հեռավորության վրա գտնվող Էլ-Մահալլա-Էլ-Կուբրա քաղաքում հազարավոր ցուցարարներ փորձել են գրավել “Մուսուլման եղբայրներ”-ի գրասենյակը: Գործի են դրվել քարեր, մետաղի կտորներ եւ այլ հնարավոր պարագաներ: Ոստիկանների միջամտությունից հետո շուրջ 300 մարդ է վիրավորվել, 117-ը` հոսպիտալացվել են: 

Իրավիճակը կայուն չէ նաեւ Պորտ-Սաիդ քաղաքում, որտեղ 50 մարդ է վիրավորվել: Էլ-Մանսուրա քաղաքում ցուցարարներին հաջողվել է ներխուժել “եղբայրների” գրասենյակ եւ այրել այն: 

Եգիպտացիները բողոքում են Մուրսիի ստորագրած սահմանադրական հռչակագրի դեմ: Մարդիկ դժգոհում են, քանի որ Մուրսին, իրենց կարծիքով, դրանով իր համաքաղաքիցների դեմ է դուրս գալիս եւ Եգիպտոսում “Մուսուլման եղբայրների” բռնապետություն  է ստեղծում:

Մուրսիի հետ համամիտ չեն ոչ միայն  իր հասարակ քաղաքացիները, այլ նաեւ նրա խորհրդականները, ովքեր մեկը մյուսի ետեւից հեռանում են նրանից եւ չեն պատրաստվում վերադառնալ:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ