22 Մարտի, Կիրակի, 2026
KFC

ԱՇԽԱՐՀ

Մեկնարկում է ՀԱՊԿ-ի գագաթնաժողովը

Դուշանբեում այսօր մեկնարկում է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության երկօրյա գագաթնաժողովը, որի պաշտոնական մասը տեղի կունենա վաղը` սեպտեմբերի 15-ին, գրում է Ria.ru-ն: Նշվում է, որ նախ կկայանա ՀԱՊԿ-ի արտաքին գործերի նախարարների խորհրդի, պաշտպանության նախարարների խորհրդի եւ անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի համատեղ նիստը, որին կհաջորդի ՀԱՊԿ-ի Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանը: Ծրագրված է ղեկավարների հանդիպումը նեղ եւ ընդլայնված […]

Տղամարդը խանութում ծեր կնոջն այնպես է հարվածել, որ նա նոկաուտի է ենթարկվել /վիդեո/

Սարսափելի միջադեպ է տեղի ունեցել Ռուսաստանի Սիզրանի քաղաքի խանութներից մեկում: Համացանցում տեսանյութ է հայտնվել, որում երեւում է, թե ինչպես է երիտասարդ տղամարդը բռունցքով հարվածքում կողքին կանգնած ծեր կնոջը, ապա վերցնում իր արած առեւտուրն ու հանգիստ հեռանում խանութից: Միջադեպի կադրերը ֆիքսել են խանութի տեսախցիկները: Հարվածից հետո կինը ուշաթափվել է, խանութի աշխատակիցներն անմիջապես շտապօգնություն են կանչել: Առայժմ […]

Կրկեսում ներկայացման ժամանակ ակրոբատուհին ցած է ընկել 8 մետր բարձրությունից /ֆոտո, վիդեո/

Մոսկվայի Վերնանսկոե կրկեսի ներկայացման ժամանակ դժբախտ պատահար է տեղի ունեցել: Ակրոբատուհին ցած է ընկել 8 մետր բարձրությունից հենց հնարքի ժամանակ` հարյուրավոր հանդիսատեսի աչքի առաջ, հայտնում է ntv.ru-ն: Քսենիա Յոլկինային ծանր վիճակում, բազմաթիվ կոտրվածքներով տեղափոխել են հիվանդանոց, բժիշկները պայքարում են աղջկա կյանքը փրկելու համար: Թատրոնի տնօրեն Էդգար Զապաշնին միջադեպից հետո ասել է, որ աղջիկը հնարքի ժամանակ […]

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան միաձայն ընդունեց Հայաստանի ներկայացրած բանաձեւը

Սեպտեմբերի 11-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 69-րդ նստաշրջանի 103-րդ լիագումար նիստում կոնսենսուսով ընդունվեց Հայաստանի ներկայացրած «Ցեղասպանության հանցագործության զոհերի հիշատակի եւ արժանապատվության եւ այդ հանցագործության կանխարգելման միջազգային օր» խորագրով բանաձեւ: Նախաձեռնությունը բխում է ս/թ. մարտի 27-ին Ժնեւում ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի 28-րդ նստաշրջանում Հայաստանի կողմից ներկայացված եւ միաձայն ընդունված ցեղասպանության կանխարգելման վերաբերյալ բանաձեւի դրույթներից: Սույն բանաձեւը գալիս […]

ՄԱԿ-ը դեկտեմբերի 9-ը հռչակել է ցեղասպանությունների զոհերի հիշատակի օր

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան ընդունել է նոր բանաձև, որը դեկտեմբերի 9-ը հռչակում է «Ցեղասպանության հանցագործության զոհերի  հիշատակի և արժանապատվության և այս հանցագործության կանխարգելման միջազգային օր»: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ՄԱԿ-ի պաշտոնական կայքը, բանաձևն ընդունվել է կոնսենսուսով. դ րա օգտին է քվեարկել 80 պետություն: Բանաձևը կոչ է անում ՄԱԿ-ի անդամ բոլոր երկրներին, ինչպես նաև տարբեր միջազգային […]

Շինարարական կռունկն ընկել է Մեքքայի Մայր մզկիթի վրա. 100-ից ավելի զոհեր կան /ֆոտո, վիդեո/

Նախօրեին Սաուդյան Արաբիայում` Մեքքա քաղաքում շինարարական կռունկ ընկել է Ալ-Հարամ մզկիթի` Մեքքայի Մայր մզկիթի վրա: Պատահարի հետեւանքով ավելի քան 100 մարդ է մահացել, կան 200-ից ավելի վիրավորներ: Զոհերը հիմնականում ուխտավորներ են, հայտնում է ntv.ru-ն: Նշվում է, որ այժմ դեպի վայրում որոնողա-փրկարարական աշխատանքներ են տարվում, զոհերի թիվը կարող է ավելանալ: Ալ-Հարամ մզկիթը աշխարհի ամենամեծ ու գլխավոր […]

Բուժքույրը դաժան վերաբերմունքի է արժանացրել հաշմանդամ երեխային /վիդեո/

Ռուսաստանի Իրկուտսկ քաղաքի ինֆեկցիոն հիվանդանոցի բուժքույրերից մեկը ազատվել է աշխատանքից այն բանից հետո, երբ համացանցում հայտնվել է մի տեսանյութ, որում երեւում է, թե նա ինչ դաժան վերաբերմունքի է արժանացնում հաշմանդամ երեխային: Տեսանյութը նկարահանել է Սվետլանա Սեմյոնովան, ում երեխան նույնպես այդ ժամանակահատվածում պառկած է եղել այդ հիվանդանոցում: «Հարեւան սենյակում մանկատան 3 տարեկան երեխա էր պառկած: Նրան […]

Համացանցում գերիներ են վաճառքի հանվել /ֆոտո/

«Իսլամական հանրապետություն» ահաբեկչական խմբավորումը հայտարարել է, որ գերի է վերցրել երկու արտասահմանցիների` նորվեգացու եւ չինացու: Նրանք հրապարակել են 48-ամյա Օլե Յոհան Գրիմսգաարդ-Օֆստադի եւ 50-ամյա Ֆան Ցզինխուեյի լուսանկարները, գրում է Лента.Ру-ն: Ահաբեկիչները հայտարարել են, որ վաճառքի են հանել գերիներին, եւ եթե նրանց չհաջողվի վաճառել գերիներին, նրանք մահապատժի կենթարկեն տղամարդկանց:

Հռոմի պապն ու Պուտինը կհանդիպեն

Հռոմի պապ Ֆրանցիսկոսը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեային մասնակցելու համար Նյու Յորք առաջիկա այցի ընթացքում կհանդիպի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Այս մասին ասել է ՄԱԿ-ին առընթեր Վատիկանի դեսպան արքեպիսկոպոս Բեռնարդիտո Աուզուին, գրում է РИА Новости-ն: Գլխավոր ասամբլեայի ընթացքում Պապը ելույթ կունենա սեպտեմբերի 25-ին, նույն օրը նա կհանդիպի ՄԱԿ գլխավոր քարտուղար Բան Գի Մուն, ապա ՄԱԿ-ի ԳԱ-ի […]

Ինչով է Պուտինը գրավում Հիլարիին

ԱՄՆ-ի նախագահի ամենահավանական թեկնածու Հիլարի Քլինթոնը խոսել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդեպ իր վերաբերմունքից: Նա խոստովանել է, որ իրեն հարգանք է  ներշնչում Ռուսաստանի ղեկավար Վլադիմիր Պուտինի մի հատկանիշը, գրում է Lenta.ru-ն: «Պուտինը շատ հատկություններ չունի, որոնցով ես հիանում եմ, սակայն այն, որ նա կարող է կանգնել եւ ասել` ես կլինեմ ձեր հաջորդ նախագահը», ունի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի