22 Մարտի, Կիրակի, 2026
KFC

ԱՇԽԱՐՀ

Շենքի բակում նորածնի են հայտնաբերել /վիդեո/

Ռուսաստանի Կորոլյով քաղաքում ոստիկանները փնտրում են նորածին տղա երեխայի ծնողներին, ում հայտնաբերել էին տեղի բնակելի շենքերից մեկի բակում: Ասիական արտաքին ունեցող երեխային հայտնաբերել են բակում խաղացող երեխաներն ու կանչել իրենց ծնողներին: Վերջիններն էլ ոստիկանություն են դիմել, հայտնում է НТВ.Ru-ն: Բժիշկները զննել են փոքրիկ տղային ու նշել, որ նա բացարձակ առողջ է: Բժիշկը նշել է նաեւ, […]

Հայերը հալածանքների են ենթարկվել միայն այն պատճառով, որ քրիստոնյա էին. Հռոմի Պապ

Հռոմի Պապ Ֆրանցիսկոս Առաջինը նախօրեին Հայ կաթողիկե եկեղեցու նորընտիր պատրիարք Գրիգոր Պիեռ Գաբրոյանի հետ համատեղ պատարագ է անցկացրել, որից հետո ասել է, որ հայերը հալածանքների են ենթարկվել միայն այն պատճառով, որ քրիստոնյա են։ Ողջունելով հայ պատրիարքին, հոգեւորականներին եւ հավատացյալ հայ ժողովրդին՝ Հռոմի Պապը նշել է, որ ուզում է հիշել այդ հալածանքները, հիշել բոլոր այն մարդկանց, […]

Ռուսաստանում ուղեւորատար ավտոբուսը վթարի է ենթարկվել եւ այրվել /ֆոտո/

ՌԴ Սամարայի շրջանում այսօր սարսափելի ավտովթար է տեղի ունեցել: Ուղեւորատար ավտոբուսը բախվել է ճամփեզրին եւ հրդեհվել: Պատահարի արդյունքում 7 հոգի վիրավորվել է, բարեբապտաբար, զոհեր չկան, հայտնում է ТАСС գործակալությունը:

16-ամյա աղջկան սպանված են հայտնաբերել օլիգարխի առանձնատանը

16-ամյա Կարինա Զալեսովային սպանված են գտել Նովոսիբրսկի առանձնատներից մեկում: Սպանության մեջ մեղադրվում է նրա հասակակից Մատվեյը, ով այդ առանձնատան սեփականատիրոջ որդին է, հայտնում է Komsomolskaya Pravda-ն: «Օգոստոսի 28-ին աղջիկս գնաց զբոսնելու: Երեկոյան երբ տուն չեկավ, զանգահարեցինք, հեռախոսին չպատասխանեց: Անհանգստացանք, քանի որ դա բնորոշ չէ նրան, շատ կարգապահ է: Սկսեցինք հիվանդանոցները զանգահարել»,- պատմում է Կարինայի հայրը` […]

Աշխարհում ամեն ութերորդ մարդը քաղցած է

Չնայած սովի դեմ ծավալվող պայքարին` աշխարհում յուրաքանչյուր ութերորդ մարդը տառապում է սովից, ասվում է ՄԱԿ-ի զեկույցում: Ստացվում է` աշխարհում 842 միլիոն մարդ սոված է, եւ հետաքրքրականն այն է, որ նրանցից շատերը զարգացած երկրների բնակիչներ են: Օրինակ, 16 միլիոն մարդ, ովքեր սոված են մնում, ապրում են հարուստ երկրներում, տեղեկացնում է INTERFAX.RU-ն:

Գերման Ստերլիգովին ձերբակալել, ապա ազատ են արձակել

Նախօրեին ռուսաստանցի գործարար Գերման Ստերլիգովին ազատ են արձակել այն բանից հետո, երբ դրանից ժամեր առաջ Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանակավայանում ձերբակալել էին: Այս մասին հայտնել է նրա փաստաբան Արթուր Հայրապետովը: «Նրան ձերբակալել են միջպետական որոնման պատճառով, որը հայտարարել էր Ադրբեջանը: Այժմ Գերման Լվովիչը հաստատ որևէ խնդիր չի ունենա: Նա Ռուսաստանի  քաղաքացի է և վերադարձել է տուն: Մոտ ժամանակներս […]

Հարձակում Ռադայի վրա. կան զոհեր եւ հարյուրավոր վիրավորներ /ֆոտո, վիդեո/

Նախօրեին Ուկրաինայի մայրաքաղաք Կիեւում բախումներ են տեղի ունեցել, որոնց հետեւանքով կան զոհեր եւ հարյուրից ավելի վիրավորներ, հայտնում է  “Интерфакс-ը: Մի խումբ ցուցարարներ փորձել են հարձակվել Ռադայի վրա, ինչից հետո ոստիկանների եւ նրանց միջեւ բախումներ են սկսվել: Հաղորդվում է, որ հարձակման ժամանակ պայթուցիկ սարք է պայթեցվել, ինչն էլ բերել է զոհերի եւ վիրավորների: Ըստ Ուկրաինայի ոստիկանության […]

Կատարելությունից հեռու. գիտնականները պարզել են Թութանհամոնի արտաքինը /ֆոտո/

Բրիտանացի գիտնականները ստեղծել են եգիպտացի փարավոն Թութանհամոնի ամենամանրակրկիտ դիմանկարը։ Փարավոնի դիմանկարը վերստեղծվել է արտաքինի համակարգչային մոդելավորման միջոցով՝ մումիայի անատոմիական առանձնահատկությունների վերլուծության հիման վրա, հաղորդում է Вести-ն։  Հետազոտության արդյունքներն ամբողջությամբ կներկայացվեն ՛՛Թութանհամոն. բաց ճշմարտություն՛՛ վավերագրական ֆիլմում: Գիտնականները կարծում են, որ 19 տարեկանում մահացած փարավոնը այնքան էլ գրավիչ արտաքին չի ունեցել։ Նա ունեցել է ատամնաշարի սխալ դիրք […]

Էքստրեմալ ծննդաբերություն. տրոլեյբուսի վարորդը ընդունել է ուղեւորուհու ծննդաբերությունը

Նովոսիբիրսկում կինը ծննդաբերել է անմիջապես տրոլեյբուսում: Կնոջ ծննդաբերությունն ընդունել են տրոլեյբուսի վարորդն ու ուղեւորներից մեկը: Տրոլեյբուսի կին-վարորդը 3 երեխաների մայր է, եւ երբ տեսել է ուղեւորուհու անհանգիստ վիճակը, հասկացել է, որ նա ծննդաբերում է: Նա իջեցրել է ուղեւորներին ու սկսել ընդունել ծնունդը: Մինչ շտապօգնության ժամանելը երեխան արդեն ծնված է եղել:

Սերիական մարդասպան տատիկը առնվազն 10 հոգու է սպանել /վիդեո/

Սանկտ-Պետերբուրգում 68-ամյա Թամարա Սամսոնովան ձերբակալվել է` առնվազն 10 հոգու սպանելու մեղադրանքով: Նրան ձերբակալել են 79-ամյա հարեւանուհուն սպանելուց եւ անդամահատելուց հետո: Շենքի շքամուտքին տեղադրված տեսախցիկը ֆիքսել է կնոջը` հարեւանուհու մասունքները ձեռքին գնալիս, հայտնում է ИА “Блокнот-ը: Քրեագետ Միխայիլ Վինոգրադովը լրագրողներին պատմել է, թե ինչը կարող էր ստիպել տարեց կնոջը սպանություններ իրականացրել: Նա ասել է, որ կինը […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի