20 Փետրվարի, Ուրբաթ, 2026
KFC

ԱՇԽԱՐՀ

Երբեք չենք մոռանա. Ադամ Շիֆը` Ցեղասպանությանը նվիրված երթից

Ամերիկացի կոնգրեսական Ադամ Շիֆը  հիացած է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ ամերիկահայերի երթով: Օրերս նա Facebook սոցիալական ցանցում լուսանկար է հրապարակել, որում ամերիկահայերը ԱՄՆ-ում Հայոց ցեղասպանության հարյուրամյակին նվիրված երթեր են իրականացնում: Նա գրել է, որ մինչև հիմա էլ շարունակում է զմայլվել նման երթերի տեսարանով, որը տեղի են ունեցել 2015թ-ի ապրիլի 24-ին:  Շիֆը կարևորել է 1,5 մլն […]

Մանկապիղծը բռնաբարել է աշակերտուհիներին նրանց մայրերի աչքի առաջ

Մերձմոսկվայի շրջանում ձերբակալել են 39-ամյա տղամարդու, ով մեղադրվում է մանկապղծության մեջ: Ինչպես պարզվել է, Դմիտրին օրեր առաջ իր 40-ամյա ընկերուհի Տատյանայի եւ նրա 13-ամյա դստեր հետ գնացել է քաղաքից դուրս` հանգստի: Նրանց է միացել նաեւ կնոջ 42-ամյա ընկերուհին` իր 13-ամյա դստեր հետ: Այնտեղ տղամարդը քնաբեր է լցրել հյութի մեջ, եւ երբ կանայք քնել են, հերթով […]

Բելառուսի նախագահի ավտոշարասյունը վթարի է ենթարկվել

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի ավտոշարասյունը վթարի է ենթարկվել, հայտնում է  Ria.ru-ն: Միջադեպը տեղի է ունեցել հուլիսի 7-ին, երբ Լուկաշենկոն Ալեքսանդրիա քաղաքից վերադառնալիս է եղել Մինսկ։ «Նախագահի ավտոշարասյանն ընդառաջ է դուրս եկել BMW ավտոմեքենա և ամբողջ արագությամբ բախվել մեքենաներից մեկին՝ Mercedes միկրոավտոբուսին։ Ուղևորները շատ են տուժել, քանի որ մեքենան ընկել է առուն և մի քանի անգամ […]

5 դոլար տուգանք` ծննդաբերության ժամանակ արձակած յուրաքանչյուր ճիչի դիմաց

Կոռուպցիան Զիմբաբվեում այնպիսի սովորական երեւույթ է դարձել, որ տեղի հիվանդանոցներից մեկում “տուգանք” են նախատեսել ծննդաբերության ժամանակ կնոջ արձակած յուրաքանչյուր ճիչի համար: Ամեն անգամ, երբ կինը ճչում է ցավից, նա ստիպված է բժիշկներին հավելյալ 5 դոլար վճարել, տեղեկացնում է “The Washington Post”-ը: Այդ հիվանդանոցի բժիշկները պնդում են, թե այդ տարբերակով իրենք փորձում են նվազեցնել “կեղծ տագնապների” […]

Իրանի շուրջը համաձայնությունն առանց Ռուսաստանի չէր կարող ձեռք բերվել. Օբամա

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտարարել է, որ առանց Ռուսաստանի աջակցության Իրանի միջուկային ծրագրի շուրջը համաձայնության հնարավոր չէր լինի հասնել: «Ռուսաստանն օգնեց դրանում: Անկեղծ կլինեմ ձեզ հետ, հաշվի առնելով, թե Ռուսաստանի հետ այժմ ինչ տարաձայանություններ ունենք Ուկրաինայի առիթով, ես վստահ չէի,որ օժանդակություն կլինի»,- ասել է նա, գրում է НТВ.Ru-ն:  

Պայթեցրել են երեխային` ռումբը նրա վրա փորձարկելով

«Իսլամական հանրապետություն» ահաբեկչական խմբավորման անդամները երեխայի են պայթեցրել` նրա վրա փորձարկելով նոր ռումբը, գրում է Газета.Ru-ն: Ինչպես պարզվել է, երեխայի հայրը նոր-նոր էր անդամագրվել խմբավորմանը: Երեխայի սպանությունը տեղի է ունեցելտասնյակ տղամարդկանց աչքի առաջ:   

Պորոշենկոն ազատել է աշխատանքից Հայաստանում Ուկրաինայի դեսպան Իվան Կուխտային

Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն պաշտոնից հեռացրել է Հայաստանում Ուկրաինայի դեսպան Իվան Կուխտային: Նախագահի հրամանը տեղադրված է երկրի նախագահի կայքում, գրում է politika.ua-ն:  «Ազատել Իվան Պետրովիչ Կուխտային Հայաստանի Հանրապետությունում արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից»,- ասված է հաղորդագրությունում: Հեռացման պատճառները չեն հաղորդվում: Հարկ է նշել, որ 57-ամյա Կուխտան այդ պաշտոնը զբաղեցնում էր 2010 թվականից:    

Հանգստի ժամանակ սպանել են երիտասարդ աղջկան եւ նրա ծնողներին

Յակուտիայում` Նյուա գետի ափին, հայտնաբերել են 3 հոգու դի: Անհայտ անձը սպանել է երիտասարդ աղջկան, ապա` նրա ծնողներին, ովքեր մեկնել էին հանգստի: Ինչպես պարզվել է, 10 հոգանոց ընկերախումբը մեկնել է հանգստի` գետի ափ: Գիշերը հայտնաբերել են 23-ամյա աղջկան` դանակը սրտում, նրանից մի քանի մետր այն կողմ` նրա 55 եւ 56-ամյա ծնողներին` խեղդամահ արված: Դեպքի առթիվ […]

Զորանոցի փլուզման հետեւանքով 18 հոգի է մահացել /ֆոտո, վիդեո/

Այս գիշեր Ռուսաստանի Օմսկ քաղաքում Օդադեսանտային զորքերի 242-րդ ուսումնական կենտրոնի զորանոցի շենքի փլուզման հետևանքով 18 հոգի է մահացել, ավելի քան 20 հոգի տեղափոխվել է հիվանդանոց, հայտնում է ТАСС գործակալությունը: Ինչպես նշվում է, փլատակների տակ են հայտնվել 45 հոգի, որոնցից 37-ին հաջողվել է հանել: Ընդհանուր առմամբ` զորանոցում պատահարի պահին 337 մարդ է գտնվել: Օմսկ են ժամանում զինվորների […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի