05 Հուլիսի, Saturday, 2025
KFC

ԱՇԽԱՐՀ

Բացառիկ դեպք. ՁԻԱՀ-ից բուժվել է առանց դեղամիջոցների

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը ցնցվել է ֆրանսիացի մանսագետների նորությունից: Նրանք ներկայացրել են դեպք, երբ ՁԻԱՀ-ով ծնված երեխան բուժվել է առանց դեղամիջոցների, գրում է Ремедиум-ը: Ինչպես հայտնի է դարձել, 18-ամյա աղջիկը ծնվել է ՁԻԱՀ-ով, սակայն վերջին 12 տարիներին ոչ մի դեղամիջոց չի օգտագործել: Այժմ, երբ աղջիկը ստուգվել է, պարզվել է, որ նա բուժվել է ՁԻԱՀ-ից: Ֆրանսիացի մասնագետները […]

Ժայռաբեկորն ընկել է զբոսաշրջիկների վրա. 3 հոգի մահացել է

Ինդոնեզիայում դժբախտ պատահար է տեղի ունեցել, ժայռաբեկորն ընկել է զբոսաշրջիկների վրա 100 մետր բարձրությունից, երբ վերջինները լողում էին ջրվեժի տակ: Պատահարի արդյունքում 3 հոգի մահացել է, 12 հոգի վնասվել է, հայտնում է LifeNews-ը:  Այլ մանրամասներ չեն հաղորդվում:  

Վարորդը ղեկին քնել է. Ռուսաստանում սարսափելի ավտովթարը 11 հոգու կյանք է խլել /ֆոտո, վիդեո/

Այսօր առավոտյան Ռուսաստանի Կրասնոյարսկի շրջանում սարսափելի ավտովթար է տեղի ունեցել, միմյանց են բախվել երթուղային ավտոբուսն ու բեռնատարը: Վթարի արդյունքում 11 հոգի մահացել է, եւս 28 հոգի վիրավոր է, նրանց թվում երեխաներ կան, գրում է РИА “Новости” –ն: Ուղեւորատար ավտոբուսում 43 հոգի է եղել, որոնցից 3-ը` երեխաներ: Նախնական տվյալներով` բեռնատարի ուղեւորը քնել է ղեկին, մեքենան դուրս է […]

Սահակաշվիլին հայտարարել է, որ Պուտինը սպառնացել է սպանել իրեն

Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլին հայտարարել է, որ պատրաստ է աշխատել բոլոր նրանց հետ, ովքեր դեմ են Ռուսաստանի նախագահի իշխանությանը եւ որ Վլադիմիր Պուտինը սպառնացել է սպանել իրեն: «Ես առաջինն էի, ով զինված դիմադրություն ցույց տվել Պուտինին, դրա համար նա մինչ օրս սպառնում է սպանել ինձ»,- ասել է նա` նշելով, թե Պուտինը կոնկրետ ինչպես է […]

Մահացել է Գենադի Սելեզնյովը

Երեկ երեկոյան Մոսկվայում երկարատեւ հիվանդությունից հետո 68 տարեկան հասակում մահացել է  Գենադի Սելեզնյովը, հաղորդում է Ria.ru-ն: Գենադի Սելեզնյովը Ռուսաստանի Պետական դումայի երկրորդ եւ երրորդ գումարումների (1996-1999 եւ 2000-2003) նախագահն էր: Նա պատգամավոր է ընտրվել  նաեւ առաջին եւ չորրորդ գումարումների Պետդումայում: Մինչ պատգամավոր ընտրվելը նա եղել է «Պրավդա» թերթի գլխավոր խմբագիրը (1991-1993թթ), ղեկավարել է «Ուսուցչական թերթը» […]

Կինը հիստերիա է բարձրացրել մետրոյում` տեսնելով, որ հեռախոսի մարտկոցը նստել է /վիդեո/

Ֆեյսբուքում տեսանյութ է տարածվել, որում երեւում է, թե ինչպես է չինուհին հիստերիա բարձրացնում` տեսնելով, որ իր հեռախոսի մարտկոցը ստել է: «Հեռախոսս, հեռախոսս»,- գոռացել է աղջիկն ու սկսել բարձրաձայն լաց լինել:  

Պարային երեկույթի ժամանակ ծեր կինը տղամարդու դեմքին ծծմբաթթու է լցրել

Իժեվսկում ծեր կինը մի տղամարդու երեսին ծծմբաթթու է լցրել պարային երեկույթի ժամանակ: Նման երեկույթների ժամանակ սովորաբար հավաքվում են թոշակառուներն ու պարում: Նախնական տվյալներով` կինը հոգեկան հիվանդ է եւ նախկինում մի քանի անգամ ծծմբաթթու է լցրել կենդանիների վրա: Ոստիկանությունը փնտրում է կնոջը, իսկ տղամարդը տեղափոխվել է հիվանդանոց:  

Սթիվ Ջոբսին անվանում էին «Այ բալա»

Համացանցում հետաքրքիր անեկդոտ է տարածվել Սթիվ Ջոբսի մասին: «Սթիվ Ջոբսի մայրիկին հարցնում են, թե ինչու է իր որդին այսպիսի անուններ դրել` Այփադ, Այֆոն, Այքլուդ: Նա պատասխանում է` երեւի նրա համար, որ մենք փոքր ժամանակ նրան անվանում էինք «Այ բալա»…»:

Խանութում տղամարդը դանակը մտցրել է ընկերոջ վիզը /վիդեո 18+/

Նախորդ գիշեր Դոնի Ռոստովի խանութներից մեկում դանակահարություն է տեղի ունեցել, որը արձանագրել է խանութում տեղակայված տեսախցիկը: Յուրի անունով տղամարդը դանակը մտցրել է ընկերոջ վիզը, հայտնում է LifeNews-ը: Տեսախցիկի ֆիքսած կադրերում երեւում է, որ մի տղամարդ մտնում է խանութ, նրանից անմիջապես հետո` մեկ ուրիշը: Վերջինը, խանութ մտնելուն պես,  հարձակվում է ընկերոջ վրա, դանակահարում եւ անմիջապես փախուստի […]

Երբեք չենք մոռանա. Ադամ Շիֆը` Ցեղասպանությանը նվիրված երթից

Ամերիկացի կոնգրեսական Ադամ Շիֆը  հիացած է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ ամերիկահայերի երթով: Օրերս նա Facebook սոցիալական ցանցում լուսանկար է հրապարակել, որում ամերիկահայերը ԱՄՆ-ում Հայոց ցեղասպանության հարյուրամյակին նվիրված երթեր են իրականացնում: Նա գրել է, որ մինչև հիմա էլ շարունակում է զմայլվել նման երթերի տեսարանով, որը տեղի են ունեցել 2015թ-ի ապրիլի 24-ին:  Շիֆը կարևորել է 1,5 մլն […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի