22 Մարտի, Կիրակի, 2026
KFC

ԱՇԽԱՐՀ

ԱՄՆ-ն փաստեր ունի Էրդողանի և «Իսլամական պետության» համագործակցության վերաբերյալ. The Guardian-ի թղթակից. Tert.am

Բրիտանական The Guardian թերթի թղթակից Մարտին Չուլովը Թուրքիայի և «Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորման միջև առկա կապի մասին նախօրեին հրապարակած իր հոդվածից հետո հարցազրույց է տվել թուրքական BirGün պարբերականին, գրում է Tert.am-ը:  Մարտին Չուլովը նշել է, որ ԱՄՆ-ն փաստեր ունի այն մասին, որ Անկարան և ԻՊ-ը համագործակցում են նավթի վաճառքի հարցերում։  Համաձայն նրա հոդվածում տեղ գտած […]

Կինը սպանել է ընկերոջը, քանի որ նրան դուր չի եկել իր եփած կերակուրը

Խաբարովսկի շրջանքում քրեական գործ է հարուցվել 40-ամյա կնոջ նկատմամբ, ով մեղադրվում է սպանության մեջ: Կինը սպանել է ընկերոջը, քանի որ նրան դուր չի եկել իր եփած մակարոնը: Նախնական տվյալներով` կինն ընկերոջ հետ ալկոհոլ օգտագործելիս են եղել, երբ վերջինն ասել է, թե ինչը մակարոն չի սիրում եւ իզուր է կինն այդ կերակուրը պատրաստել: Արդյունքում կինը դանակահարել […]

Մարդկությանը երկրորդ համաշխարհային ջրհեղեղ է սպառնում. գիտնականներ

Ամերիկացի գիտնականները լրջորեն անհանգստացած են այն փաստից, որ Համաշխարհային օվկիանոսի ջրերի մակարդակը շատ ավելի արագ է բարձրանում, քան կանխատեսվում էր: Մասնագետների կարծիքով` մի քանի տասնամյակ անց երկրագունդը կարող է հայտնվել ջրի տակ: Համաձայն գիտնականների` արդեն 35 տարի անց կարող է կրկնվել համաշխարհային ջրհեղեղը, գրում է “Вести”-ն:  

Հայկական երգն ու պարը թևածում են Լիսաբոնում՝ գրավելով այլազգիների

Հունիս-հուլիս ամիսներին «Հայրիկ Մուրադյան» ՀԿ-ն Լիսաբոն քաղաքում կազմակերպել է հայ ավանդական երգ ու պարի դասընթաց։ Այն տեղի է ունեցել Գյուլբենկյան հիմնադրամի այգում գտնվող բացօթյա ամֆիթատրոնում։ Միջոցառումն անցկացնելու համար տրամադրվել են անհրաժեշտ ձայնային տեխնիկական սարքավորումներ, որոնց շնորհիվ հայկական երաժշտությունը մի քանի ժամ հնչում էր լիսաբոնյան հրաշալի այգում։ Չնայած Լիսաբոնում հայերը մեծաթիվ չեն, բայց յուրաքանչյուր հայ, ում […]

Սարսափելի եղանակ Մոսկվայում. մարդիկ 3 ժամ ստիպված են եղել ինքնաթիռներում մնալ /ֆոտո, վիդեո/

Մոսկվայում սարսափելի եղանակային պայմանները կաթվածահար են արել ավիաուղիների աշխատանքը: Չվերթների մեծամասնությունը հետաձգվել է, Դոմոդեդովո օդանավակայանում ուղեւորները 3 ժամ շարունակ նստած են եղել ինքնաթիռներում` հեղեղների պատճառով: Մոսկվայում անձրեւները չեն դադարում երեկվանից: Եղանակային պայմանների հետեւանքով կա զոհ եւ վիրավոր: Կայծակի հարվածից 38-ամյա մի տղամարդ է մահացել, իսկ մի կին այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:  

Ոստիկանը փրկել է երեխաներով լի ավտոբուսը վթարից` իր մեքենան հավածի տակ դնելով /ֆոտո/

Հակասիայում ճանապարհային ոստիկան Ալեքսանդր Կոսոլապովը, վտանգելով սեփական կյանքը, փրկել է երեխաներին, ովքեր ճամբարից էին վերադառնում: Աշակերտներով լի ավտոբուսին հանդիպակաց մեքենա է դուրս թռել: Ճանապարհային ոստիկանը, նկատելով  սա, իր մեքենայով դուրս է եկել մեքենայի դեմ, որպեսզի փրկի երեխաներին: Նա ծանր վիճակում տեղափոխվել է հիվանդանոց, այժմ ոստիկանները պայքարում են նրա կյանքը փրկելու համար: Երեխաների ծնողները շնորհակալական բացիկներ […]

Սարսափելի կադրեր. կինը մահացել է էսկալատորի վրա` հասցնելով փրկել երեխային /վիդեո/

Չինաստանի առեւտրի կենտրոններից մեկում երիտասարդ կինը մահացել է էսկալատորի վրա: Ինչպես երեւում է կենտրոնի տեսախցիկների արած կադրերից` կինը երեխայի հետ բարձրանում է էսկալատորով եւ երբ հասնում է վերջին, անակնալ կերպով էսկալատորը փլուզվում է եւ սկսում ճզմել կնոջը: Վերջին վայրկյանին կինը հասցնում է հրել երեխային դեպի կենտրոնի աշխատակիցները ու փրկել նրան: Որոշ տվյալներով` էսկալատորը անսարք է […]

Անգելա Մերկելը ուշագնաց է եղել օպերային բեմադրության ժամանակ /վիդեո/

Օպերային «Տրիստան եւ Իզոլդա» բեմադրության ժամանակ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը ընկել է աթոռից եւ ուշագնաց եղել: Նրան անմիջապես առաջին օգնություն է ցույց տվել ամուսինը` Յոահիմ Զաուերը: Բժիշկները տեղում զննել են Մերկելին եւ ասել, որ հիվանդանոց գնալու կարիք չկա: Նրանք նշել են, որ կանցլերն ուշագնաց է եղել հոգնածության ու ջրազրկման արդյունքում, հայտնում է “Российская газета”-ն:  

Մոսկվայում դեռահասը սպանել է հորը

Մերձմոսկովյան ամառանոցներից մեկում 11-րդ դասարանի աշակերտը սպանել է 38-ամյա հորը` դանակի հարվածներ հասցնելով նրան: Նա ոստիկաններին խոստովանել է` իր արաքը բացատրելով նրանով, որ նյարդերը տեղի են տվել, հայտնում է “Новый день – Новый регион” պարբերականը: Դեռահասը ձերբակալված է:  

Պատմության մեջ առաջին անգամ բժիշկները մահացած սիրտ են փոխպատվաստել

Մեծ Բրիտանիայի վիրաբույժները պատմության մեջ առաջին անգամ մահացած սիրտ են փոխպատվաստել հիվանդին, հայտնում է The Guardian-ը: Նման վիրահատությունը կարող է նախադեպ դառնալ, որպեսզի ավելի շատ փոխպատվաստումներ լինեն, ինչը կօգնի ավելի շատ մարդկանց կյանքեր փրկել:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի