20 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

ԱՄՆ-ն փաստեր ունի Էրդողանի և «Իսլամական պետության» համագործակցության վերաբերյալ. The Guardian-ի թղթակից. Tert.am

Բրիտանական The Guardian թերթի թղթակից Մարտին Չուլովը Թուրքիայի և «Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորման միջև առկա կապի մասին նախօրեին հրապարակած իր հոդվածից հետո հարցազրույց է տվել թուրքական BirGün պարբերականին, գրում է Tert.am-ը

Մարտին Չուլովը նշել է, որ ԱՄՆ-ն փաստեր ունի այն մասին, որ Անկարան և ԻՊ-ը համագործակցում են նավթի վաճառքի հարցերում։ 

Համաձայն նրա հոդվածում տեղ գտած տեղեկությունների՝ ԱՄՆ-ն 2013 թվականին ԻՊ-ի նավթի ապօրինի վաճառքի պատասխանատուներից Աբու Սայյաֆի դեմ իրականացրած գործողության ընթացքում բազմաթիվ փաստեր ու փաստաթղթեր է ձեռք բերել: 

Դրանցով ապացուցվում է, որ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը տեղյակ է ԻՊ-ից անօրինական ճանապարհով նավթի գնման դեպքերի մասին: 

Հոդվածագիրը նաև նշում է, որ թուրք սահմանապահներն աչք են փակում զինված խմբերի՝ Սիրիա անցնելու փաստերի վրա: 

Անդրադառնալով հարցին, թե ինչու ԱՄՆ-ն այդ փաստաթղթերը չի հրապարակում՝ Չուլովը նշում է, որ ԱՄՆ-ն դա որպես խաղաթուղթ է պահում Թուրքիայի դեմ: 

Հարցին, թե հնարավոր է արդյոք, որ ԻՊ-ի հետ համաձայնություններն առանց Էրդողանի գիտության արվեն, թղթակիցն ասել է. «Դրան հավատալը շատ դժվար է: Շատ հավանական է, որ նա և Հաքան Ֆիդանը (Թուրքիայի ազգային հետախուզության ղեկավարը- Tert.am) տեղյակ են դրանցից»:

Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում:

 
KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ