Մեկնարկեց Հայաստանի արտգործնախարարի այցելությունը Միացյալ Թագավորություն
Սեպտեմբերի 9-ին Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի քարտուղար Ֆիլիպ Համոնդի հետ հանդիպումով մեկնարկեց արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի պաշտոնական այցելությունը Միացյալ Թագավորություն։ Ողջունելով նախարար Նալբանդյանին՝ Ֆիլիպ Համոնդը կարևորեց բարձր մակարդակի ակտիվ շփումների շարունակականությունը։ Էդվարդ Նալբանդյանը նշեց, որ վերջին շրջանում հաճախակիացել են բարձրաստիճան այցերը, խորհրդարանական շփումները, ակտիվացել են գործարար կապերը, ինչը լավ նախադրյալներ է ստեղծում տարբեր ոլորտներում փոխգործակցության առավել […]





































