Լրագրողների համերաշխության միջազգային օրն է
Սեպտեմբերի 8-ը նշվում է իբրեւ լրագրողների համերաշխության միջազգային օր: Այն հռչակվել է 1958թ. Լրագրողների միջազգային կազմակերպության (աշխարհի ամենահին և ամենախոշոր լրագրողական կազմակերպությունն է) IV կոնգրեսի որոշմամբ:
Օրվա ընտրությունն իրականում պատահական չէր: 1943թ.-ի հենց այդ օրը Բեռլինում ֆաշիստները մահապատժի ենթարկեցին 1942թ. գեստապոյի ձերբակալած չեխոսլովակցի լրագրող, գրական և թատերական քննադատ, հրապարակախոս, չեխոսլովակյան կոմկուսի ակտիվիստ Յուլիուս Ֆուչիկին:
Նույնիսկ բանտում Ֆուչիկը չթողեց մասնագիտությունը և հասցրեց մի գիրք գրել՝ «Ռեպորտաժ՝ կախաղանի օղակը վզին», որի համար 1950թ. հետմահու պարգևատրվեց Խաղաղության միջազգային մրցանակով:
Լրագրողների համերաշխության միջազգային օրն անց են կացվում հավաքներ և կոնֆերանսներ, որին մասնակցում են լրագրողներ: Այդ մասնագիտական համագումարներին չորրորդ իշխանության ներկայացուցիչները կիսվում են իրենց լրագրողական փորձով և հիշատակում առավել արժանիներին իրենց շարքերից: Calend-ի փոխանցմամբ՝ կոնգրեսի պատգամավորների մտահղացումով ՝ այդ օրը բոլոր երկրների լրագրողներն ու հրատարակությունները պետք է աշխարհին դրսեւորեն իրենց միասնականությունը, հատկապես ՝ իրենց իրավունքների պաշտպանության գործում: