08 Օգոստոսի, Ուրբաթ, 2025
KFC

Ինչ են քննարկել Լավրովն ու Քերին հեռախոսազրույցի ժամանակ

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ու ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին նախօրեին հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում հիմնականում քննարկել են Սիրայի հակամարտության կարգավորման խնդիրը և ռուս-ամերիկյան հարաբերությունների որոշ հարցեր, գրում է Tass.ru-ն:

ՌԴ ԱԳՆ-ից տեղեկացրել են, որ ուշադրության կենտրոնում էր Սիրայի հակամարտության կարգավորման խնդիրը, որին հասնելու ուղին, Ժնևի 2012թ. Հունիսի 30-ի կոմյունիկեի համաձայն, Սիրիայի կառավարության և ընդդիմության միջև երկխոսությունն է:

«Սերգեյ Լավրովը կրկին մատնանշել է ահաբեկչական խմբավորումներին միասնական դիմակայելու անհրաժեշտությունը, որոնք զավթել են Սիրիայի տարածքի նշանակալի մասը և սպառնում միջազգային անվտանգությանը, և որոնց հետ պայքարի ծանրությունը կրում է Սիրիայի կանոնավոր բանակը»,- նշել են ԱԳՆ-ից:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ