19 Ապրիլի, Saturday, 2025
KFC

Մահացել է Գենադի Սելեզնյովը

Երեկ երեկոյան Մոսկվայում երկարատեւ հիվանդությունից հետո 68 տարեկան հասակում մահացել է  Գենադի Սելեզնյովը, հաղորդում է Ria.ru-ն:

Գենադի Սելեզնյովը Ռուսաստանի Պետական դումայի երկրորդ եւ երրորդ գումարումների (1996-1999 եւ 2000-2003) նախագահն էր: Նա պատգամավոր է ընտրվել  նաեւ առաջին եւ չորրորդ գումարումների Պետդումայում:

Մինչ պատգամավոր ընտրվելը նա եղել է «Պրավդա» թերթի գլխավոր խմբագիրը (1991-1993թթ), ղեկավարել է «Ուսուցչական թերթը» (1988-1991թթ) եւ «Կոմսոմոլսկայա պրավդան» (1981-1988թթ):

Նա ՌԴ խորհրդարան է անցել Կոմկուսի ցուցակով, եղել է Կոմկուսի կենտկոմի նախագահության անդամ: 2002-ի մայիսին Սելեզնյովը զրկվել է կուսակցական տոմսից՝ «կուսակցական կարգապահությանը չենթարկվելու համար»:

 
KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ