22 Մարտի, Կիրակի, 2026
KFC

ԱՇԽԱՐՀ

Ոստիկանը դաժան ծեծի է ենթարկել անչափահաս աղջկան /վիդեո/

ԱՄՆ-ում ոստիկանը դաժան ծեծի է ենթարկել 16-ամյա սեւամորթ մի աղջկա, հայտնում է LifeNews-ը: Միջադեպը տեղի է ունեցել ոստիկանական բաժանմունքում: Ոստիկանը ցանկացել է աղջկա ձեռքերին ձեռնաշղթա հագցնել, սակայն վերջինը չի թողել: Սա բարկացրել է ոստիկանին, նա սկսել է ծեծել աղջկան: Միջադեպի տեսագրությունը հայտնվել է համացանցում եւ բողոքի մեծ ալիք բարձրացրել: Ոստիկանը ժամանակավորապես հեռացվել է աշխատանքից:  

Իսլամիստները ոչնչացրել են Փալմիրայի հուշարձանները /ֆոտո/

«Իսլամական պետություն» խմբավորումը Սիրիայի հնագույն Փալմիրա քաղաքի եւս 6 հուշարձաններ է ոչնչացրել: Խմբավորումը լուսանկարներ է հրապարակել եւ գրել, որ  արձաններն առգրավել են ինչ-որ մաքսանենգից եւ այն արդեն ոչնչացված է, հաղորդում է BBC-ն: Այն պահից, երբ ԻՊ-ի գրոհայինները գրավեցին Փալմիրան, շատ մեծ սպառնալիքի տակ են հայտնվել հնագույն այդ քաղաքի մշակութային գանձերի ճակատագիրը: Գրոհայիններն արդեն ոչնչացրել են […]

Մոսկվայում վարսավիրանոց են հայտնաբերել, որտեղ մերկ աղջիկները հարդարել են տղամարդկանց մազերը /վիդեո 18+/

Համացանցում տեսանյութ է հայտնվել, որից պարզ է դառնում, որ Մոսկվայի վարսավիրանոցներից մեկում մերկ կանայք են սպասարկում: Տեսանյութում մերկ վարսահարդարուհիները կտրում են տղամարդ հաճախորդների մազերը: Ոստիկանությունը հետաքննություն է սկսել եւ պարզել, որ այս սրահում միայն մազ կտրելն արժե 4 հազար ռուբլի, իսկ եւս 100 եվրո ավելացնելու դեպքում վարսահարդարուհիները նաեւ այլ ծառայություններ են մատուցել հաճախորդներին:  

Ֆուտբոլիստն ամուսնության առաջարկ է արել ընկերուհուն խաղի ընթացքում. /վիդեո/

Բելառուսական «Սլուցկ» ֆուտբոլային ակումբի կիսապաշտպան Սերգեյ Լեւիցկին, ակումբի հանդիպումներից մեկի ժամանակ գեղեցիկ գոլ խփելուց հետո մոտեցել է տրիբունաներին, ծնկի իջել եւ ամուսնության առաջարկություն արել սիրած աղջկան:  

Շանս ունենայի, կրկին նույնը կանեի. կինը սպանել է երեխաներին` եռման ջրով

ԱՄՆ Դեթրոյտ քաղաքի 36-ամյա բնակչուհին սպանել է իր երկու երեխաներին եւ նրանց մարմինները պահել սառցարանում: Նա սպանել է իր 13-ամյա դստերն ու 9-ամյա որդուն, եւ երբ ոստիկանությունը բռնել է կնոջը, նա հայտարարել է, որ չի փոշմանել, քանի որ նրանք «չարք էին»: Կինը պատմել է, որ դստերը` Ստոնիին, նախ ծեծել է, ապա խեղդել, հետո էլ եռման […]

Իսլամիստները հարձակվել են Եգիպտոսի վրա. 100-ից ավելի զոհ կա /վիդեո/

«Իսլամական հանրապետություն» ահաբեկչական խմբավորման անդամները հարձակվել են Եգիպտոսի զորքերի Հյուսիսային Սինայի դիրքերի վրա, նրանք միանգամից տասնյակ դիրքերի վրա են հարձակում գործել, հայտնում է “Первый канал”-ը: Պաշտոնական տվյալներով` 17 զինվորական է մահացել, սակայն լրատվամիջոցները հայտնում են 60 զոհի մասին: Իսկ ահա իսլամիստ ահաբեկիչները, զլմ-ների տվյալներով, մոտ 100 զոհ ունեն:   

Սարսափելի ավտովթար. ԿԱՄԱԶ-ը մխրճվել է մարդկանց մեջ /ֆոտո, վիդեո/

Մոսկվայում սարսափելի ավտովթար է տեղի ունեցել: ԿամԱզը, մեծ արագությամբ ընթանալիս, կորցրել է կառավարումն ու մխրճվել մարդկանց ամբոխի մեջ: Բարեբախտաբար, պարզապես հրաշքով վթարի արդյունքում զոհեր չեն եղել, ոչ ոք լրջորեն չի տուժել, հայտնում է LifeNews-ը: Միջադեպը տեղի է ունեցել Ռյազանսկի պողոտայում, վթարի տեսանյութը հայտնվել է համացանցում:  

Հայաստանում տիրող իրավիճակին անդրադարձել է «Ինտեր ՌԱՕ»-ի ղեկավարը

«Ինտեր ՌԱՕ» ընկերության վարչության ղեկավար Բորիս Կովալչուկը հայտարարել է, որ Հայաստանի էլեկտրաէներգետիկ ոլորտում տիրող բարդ իրավիճակը զուտ տնտեսական խնդիր է, այն ոլորտի կարգավորման համակարգում առկա խնդիրների արդյունքն է, հայտնում է tass.ru-ն:  «Հայաստանի էլեկտրաէներգետիկ ոլորտում իրավիճակը բացառապես տնտեսական պատճառներ ունի, այստեղ որևէ քաղաքականություն չկա»,֊ ասել է Կովալչուկը` նշելով, որ «Ինտեր ՌԱՕ»-ն ողջունում է աուդիտ անցկացնելու գաղափարը։ […]

Հունաստանը չկարողացավ սահմանված ժամկետում վճարել պարտքը

Արժույթի միջազգային հիմնադրամը (ԱՄՀ) պաշտոնապես հաստատել է, որ Հունաստանը ժամանակին չի վճարել 1,6 միլիարդ եվրոյի (1,8 միլիարդ դոլարի) չափով պարտքն այն բանից հետո, երբ եվրագոտու ֆինանսների նախարարները հրաժարվել են երկարաձգել ֆինանսական օգնության ծրագիրը, գրում է Газета.ru-ն: ԱՄՀ-ի ներկայացուցիչ Ջերի Ռայսը հայտարարել է, որ իրենք  գործադիր խորհրդին հայտնել են, որ Հունաստանն այժմ ունի պարտքի վճարման ուշացում […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի

Ամենաընթերցված