Հունաստանի վարչապետը պատրաստ է հրաժարական տալ
Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը տեղի հեռուստատեսությանն ու ռադիոյին տված հարցազրույցում հայտարարել է, որ պատրաստ է հրաժարական տալ, եթե հանրաքվեում ժողովուրդը պաշտպանի վարկատուների` խիստ տնտեսման քաղաքականությունը շարունակելու մասին վերջնագիրը , հայտնում է Ria.ru-ն: Վարչապետն ասել է, որ կառավարությունը կկատարի այն որոշումը, որը հանրաքվեում կընդունի ժողովուրդը: Ամեն դեպքում նա հույս է հայտնել, որ ժողովուրդն այդ «շանտաժին» կողմ […]





































