21 Օգոստոսի, Հինգշաբթի, 2025
KFC

ԱՇԽԱՐՀ

Տասնյակ մարդիկ ընկել են էսկալատորից /ֆոտո, վիդեո/

Առեւտրի կենտրոնում գտնվող էսկալատորը պատահմամբ փոխել է ուղղությունը, ինչի հետեւանքով դրա վրա գտնվող տասնյակ մարդիկ, այդ թվում` երեխաներ, վայր են ընկել եւ վնասվել: Միջադեպը տեղի է ունեցել մալազիական Շահ-Ապամում: Ականատեսները նկարահանել են միջադեպը:

Պուտինը ձեզ կսպանի. արտակարգ դեպք ինքնառիթում /վիդեո/

Փարիզ-Մոսկվա չվերթի ժամանակ ինքնաթիռում արտակարգ միջադեպ է տեղի ունեցել: Հանկարծ ռուս մի կին աղմուկ է բարձրացրել ինքնաթիռում, երբ այն դեռ օդ չէր բարձրացել, գրում է TCH.ua-ն: Ինքնաթիռի անձնակազմը ֆրանսիական ոստիկանությանն է հրավիրել, որոնց տեսնելով` կինն ավելի է բարկացել ու սկսել գոռալ` Պուտինը ձեզ կսպանի: Արդյունքում հարբած ուղեւորուհուն հեռացրել են ինքնաթիռից, այն Մոսկվա է մեկնել առանց […]

Հռոմի պապը քննադատել է գերտերությունների պահվածքը Հայոց ցեղասպանության ընթացքում

Հռոմի Ֆրանցիսկոս պապը կիրակնօրյա պատարագի ժամանակ մեղադրել է աշխարհի գերտերություններին 20-րդ դարի ընթացքում աշխարհում տեղի ունեցած կոտորածները կանխելու գործում ձախողվելու համար: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով Times.com-ը, Ֆրանցիսկոսն անդրադարձել է Հայոց ցեղասպանությանը, Երկրորդ աշխարհամա րտի տարիներին, ինչպես նաև ստալինյան վարչակարգի ժամանակաշրջանում գրացված մեծաթիվ զոհերի փաստին, ինչի նկատմամբ գերտերությունները շարունակում էին այն ժամանակ լուռ մնալ: «Նախորդ […]

Ռուսիո պատրիարքը պարրգեւատրել է հայազգի գործչին

Սուրբ իշխան Վլադիմիրի մահվան 1000-րդ տարելիցի կապակցությամբ` հասարակական գործիչ, բարերար Հրաչյա Պողոսյանը Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլի կոնդակով պարգևատրվել է Ռուս ուղղափառ եկեղեցու պատվավոր մեդալով: Այս մասին տեղեկացնում է Հայ-ռուսական տեղեկատվական կենտրոնը:  Պատրիարքի պարգևը հանձնել է Ռուս ուղղափառ եկեղեցու Սանկտ Պետերբուրգի թեմի առաջնորդական փոխանորդ արքեպիսկոպոս Ամվրոսին: «Ինձ համար մեծ պատիվ է ստանալ այս պարգևը սրբազան Պատրիարքի […]

Ռուսաստանը` ջրի տակ … Թբիլիսիի աղետը կրկնվում է /ֆոտո, վիդեո/

Նախօրեին Ռուսաստանի տարածքում տեղացած անձրեւների պատճառով Մոսկվայում եւ Կուրսկում ուժեղ ջրհեղեղներ են տեղի ունեցել: Մասնվաորապես, Մոսկվայում հեղեղվել է մետրոյի «Շելկովսկայա» կայարանը, գրում է Интерфакс-ը: Քաղաքի կենտրոնում ջուրը գրեթե ծածկել է մեքենաները: Նույն իրավիճակը Կուրսկում է: Բարեբախտաբար, զոհեր եւ վիրավորներ չկան: Օդերեւութաբանների կանխատեսմամբ` այսօր եւս ուժեղ անձրեւներ են սպասվում:  Հիշեցնենք, որ օրեր առաջ Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում […]

Ես գիտեմ` ով է ինձ սպանել.. 3-ամյա երեխան գտել է իր մարդասպանին /ֆոտո/

Այս 3-ամյա երեխան ծնվել եւ մեծացել է Սիրիայի եւ Իսրայելի արանքում գտնվող փոքրիկ գյուղաքաղաքում: 3 տարեկանում փոքրիկը հիանալի դատողություն ունի, մաքուր խոսում է եւ ներկայացնում իր մտքերը, սակայն երբեմն նա ասում էր բաներ, որոնք շոկի էին ենթարկում երեխայի հարազատներին: Ofigenno.cc-ն ներկայացրել է փոքրիկի զարմանահրաշ ու անհավատալի պատմությունը: Տղան հաճախ սարսափելի երազներ էր տեսնում, որտեղ վեճ […]

Երեխային գորգի թակիչով ծեծելով սպանել է

Ալթայում քրեական գործ է հարուցվել 56-ամյա կնոջ նկատմամբ, ով մեղադրվում է մանկահասակ երեխայի սպանության մեջ: Սպանության գործիչ է դարձել գորգերի թակիչը: Կինը, ով 3-ամյա աղջնակի խնամակալն էր, այնքան է փոքրիկին հարվածել ռեզինե այդ գործիչքով, մինչեւ երեխան մահացել է: Կնոջը ձերբակալել են:

Չմոռանալ Հայաստանի մասին. Հռոմի Պապի կոչը

Հարկավոր է օգնություն ցուցաբերել Եթովպիայի եւ Էրիթրեայի բնակիչներին եւ չմոռանալ քրիստոնեության բնօրրան Հայաստանի մասին:  Այս մասին հայտարարել է Հռոմի Ֆրանցիսկոս պապը` Վատիկանում անցկացված Արեւելյան Եկեղեցիների օգնության միավորման լիագումար նստաշրջանի մասնակիցների հետ հանդիպման ժամանակ: «Արցախպրեսս»-ը` հղում անելով «Ռադիո Վատիկան»-ին նշում է, որ  նույն հանդիպման ժամանակ Պապը կոչ է արել համաշխարհային հանրությանը՝ բացել աչքերն այն սարսափելի տառապանքների […]

Հրդեհ է բռնկվել ինքնաթիռում /վիդեո/

Ղազախստանի Ակտաուի միջազգային օդանավակայանում ինքնաթիռ է հրդեհվել: Աստանայից Ակտաու ժամանած ինքնաթիռը հրդեհվել է վայրէջքից հետո, սակայն բարեբախտաբար, հրդեհի ժամանակ ուղեւորներն արդեն դուրս եկած են եղել ինքնաթիռից, հայտնում է ТАСС  գործակալությունը: Հրդեհի արդյունքում զոհեր եւ վիրավորներ չկան: Այժմ կատարվում է քննություն` պարզելու համար, թե ինչը կարող էր դառնալ ինքնաթիռի հրդեհման պատճառը:  

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի