18 Օգոստոսի, Երկուշաբթի, 2025
KFC

Ռուսիո պատրիարքը պարրգեւատրել է հայազգի գործչին

Սուրբ իշխան Վլադիմիրի մահվան 1000-րդ տարելիցի կապակցությամբ` հասարակական գործիչ, բարերար Հրաչյա Պողոսյանը Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլի կոնդակով պարգևատրվել է Ռուս ուղղափառ եկեղեցու պատվավոր մեդալով: Այս մասին տեղեկացնում է Հայ-ռուսական տեղեկատվական կենտրոնը:

 Պատրիարքի պարգևը հանձնել է Ռուս ուղղափառ եկեղեցու Սանկտ Պետերբուրգի թեմի առաջնորդական փոխանորդ արքեպիսկոպոս Ամվրոսին: «Ինձ համար մեծ պատիվ է ստանալ այս պարգևը սրբազան Պատրիարքի կողմից: Ընդհանուր հավատքը, որը դարերի խորքից միավորել է մեր հին ժողովուրդներին, այսօր էլ կարևոր դեր է խաղում հայ-ռուսական եղբայրական հարաբերություններում: Ես շարունակելու եմ անել ինձանից կախված հնարավոր ամենը դրանց ամրապնդման համար»,- նշել է Հրաչյա Պո ղոսյանը:

Արքեպիսկոպոս Ամվրոսին շնորհակալություն է հայտնել Պողոսյանին ծավալած գործունեության համար՝ ուղղված հայկական և ռուսական եկեղեցիների կապի ամրապնդմանը:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ