01 Նոյեմբերի, Saturday, 2025
KFC

Չմոռանալ Հայաստանի մասին. Հռոմի Պապի կոչը

Հարկավոր է օգնություն ցուցաբերել Եթովպիայի եւ Էրիթրեայի բնակիչներին եւ չմոռանալ քրիստոնեության բնօրրան Հայաստանի մասին:  Այս մասին հայտարարել է Հռոմի Ֆրանցիսկոս պապը` Վատիկանում անցկացված Արեւելյան Եկեղեցիների օգնության միավորման լիագումար նստաշրջանի մասնակիցների հետ հանդիպման ժամանակ:

«Արցախպրեսս»-ը` հղում անելով «Ռադիո Վատիկան»-ին նշում է, որ  նույն հանդիպման ժամանակ Պապը կոչ է արել համաշխարհային հանրությանը՝ բացել աչքերն այն սարսափելի տառապանքների նկատմամբ, որ կրում են Մերձավոր Արեւելքի քրիստոնյաները:  Հռոմի պապը հայտարարել է, որ այսօր ոմանց համար հազարավոր մարդկանց կյանքն ավելի պակաս կարեւոր է, քան զենքն ու նավթը:

Ֆրանցիսկոս պապը ընդգծել է, որ զայրացնող է այն մարդկանց պահվածքը, որոնք խոսքով խաղաղություն են քարոզում, իսկ գործնականում մահ են սփռում:

Բարեգործներին Պապը խնդրել է օգնություն ցուցաբերել հատկապես Եթովպիայի եւ Էրիթրեայի բնակիչներին, ինչպես նաեւ չմոռանալ քրիստոնեության բնօրրան Հայաստանի մասին:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ