07 Փետրվարի, Saturday, 2026
KFC

Գիտնականները մտադիր են ագրեսիայի դեմ դեղամիջոց ստեղծել

Զայրույթի նոպաներն արդեն կարելի է արգելափակել: Այդ մասին հայտարարել են Հարավային Կալիֆորնիայի համալսարանի գիտնականները` մկների վրա փորձից հետո: Մասնագետներին հաջողվել է պարզել ագրեսիայի նեւրոլագիական գործոնը` մի ռեցեպտոր  ուղեղում, որը սխալ է աշխատում հատկապես չարացած կրծողների մոտ: Այն անջատելուց հետո նրանց ավելորդ ագրեսիան կորել է:

Մարդիկ եւս ունեն այդ ռեցեպտորից, եւ մասնագետները հույս ունեն, որ այն կօգնի նոր մեթոդ մշակել ագրեսիան բուժելու համար, որը հաճախ ուղեկցվում է աուտիզմով, շիզոֆրենիայով եւ այլ հիվանդություններով:

Բժիշկները հավաստիացնում են, որ սոցիալական եւ կլինիկական տեսանկյունից ագրեսիան բավականին լուրջ խնդիր է իրենից ներկայացնում: Այդ պատճառով էլ նրանք փորձում են միջոցներ գտնել, որոնք կնվազեցնեն դրանից բխող իմպուլսիվ բռնությունը:

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ