Շանս ունենայի, կրկին նույնը կանեի. կինը սպանել է երեխաներին` եռման ջրով
ԱՄՆ Դեթրոյտ քաղաքի 36-ամյա բնակչուհին սպանել է իր երկու երեխաներին եւ նրանց մարմինները պահել սառցարանում: Նա սպանել է իր 13-ամյա դստերն ու 9-ամյա որդուն, եւ երբ ոստիկանությունը բռնել է կնոջը, նա հայտարարել է, որ չի փոշմանել, քանի որ նրանք «չարք էին»:
Կինը պատմել է, որ դստերը` Ստոնիին, նախ ծեծել է, ապա խեղդել, հետո էլ եռման ջուր լրցրել նրա վրա ու կրկին ծեծել: «Այո, ես ուզում էի սպանել նրան, եթե հիմա մի շանս էլ ունենայի, կրկին նույն բանը կանեի»,- ասել է նա:
Իսկ ահա որդուն` Սթիվենին, նա սպանել չի ցանկացել: Բայց ծեծել է նրան, եռման ջուր լցրել երեխայի սեռական օրգանների վրա, ապա կենցաղային քիմիա լցրել երեխայի վրա:
Կինն ասել է, որ երեխաները նեղացրել են իր մյուս երեխային, այդ պատճառով էլ նա սպանել է նրանց:
«Նրանք չարք էին, այդ երկուսին իմ երեխաները չեմ համարում, ես միայն երկուս երեխա ունեմ»,- ասել է նա:
Կինն ունի նաեւ 17 ամյա դուստր, ով ի դեպ օգնել է մորը թաքցնել եղբոր ու քրոջ մարմինները եւ 8 տարեկան որդի: Նա պատմել է նաեւ, որ սպանված երեխաներին օրական մեկ անգամ վարսակի շիլա է տվել եւ վերջ, նրանք հիմնականում քաղցած են եղել:
Այժմ, բացի դատավարությունը, կնոջը պատրաստվում են նաեւ զրկել մայրական իրավունքներից մյուս երկու երեխաների հանդեպ: