03 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

Հայաստանում տիրող իրավիճակին անդրադարձել է «Ինտեր ՌԱՕ»-ի ղեկավարը

«Ինտեր ՌԱՕ» ընկերության վարչության ղեկավար Բորիս Կովալչուկը հայտարարել է, որ Հայաստանի էլեկտրաէներգետիկ ոլորտում տիրող բարդ իրավիճակը զուտ տնտեսական խնդիր է, այն ոլորտի կարգավորման համակարգում առկա խնդիրների արդյունքն է, հայտնում է tass.ru-ն:

 «Հայաստանի էլեկտրաէներգետիկ ոլորտում իրավիճակը բացառապես տնտեսական պատճառներ ունի, այստեղ որևէ քաղաքականություն չկա»,֊ ասել է Կովալչուկը` նշելով, որ «Ինտեր ՌԱՕ»-ն ողջունում է աուդիտ անցկացնելու գաղափարը։

«Վստահ եմ, որ արդյունքում եզրակացություններ կարվեն, որոնք կհաստատեն ոլորտում համակարգային փոփոխությունների նպատակահարմարությունը»,-ասել է նա:

«Ինտեր ՌԱՕ»֊ի ղեկավարը նաև հայտարարել է, որ ՀԷՑ֊ի կորուստները երկրի գործող կարգավորման համակարգի արդյունքն են։ «ՀԷՑ֊ի բազմամյա կորուստների առաջացումը պայմանավորված է սակագների կարգավորման ներկայիս համակարգով ու հայաստանյան էլեկտրաէներգետիկ շուկայի գործունեության կանոններով»,֊ ասել է նա։

Կովալչուկը հայտարարել է, որ ՀԷՑ-ի կրած վնասները երկրում գործող կարգավորող համակարգի արդյունք են։

«ՀԷՑ» ՓԲԸ-ի տարիներ շարունակ կուտակած կորուստները պայմանավորված են Հայաստանի Հանրապետությունում էլեկտրաէներգիայի շուկայի կանոնների եւ սակագների կարգավորման գործող համակարգով»,-ասել է Կովալչուկը։

Նրա խոսքով՝ կարգավորման համակարգը ենթադրում է ՀԷՑ-ի հաշվին գեներացնող ընկերությունների ֆինանսավորում եւ հարկադրում է ընկերությանը գնել ավելի թանկ էլեկտրաէներգիա, քան նախատեսված է Հայաստանի էներգետիկ հաշվեկշռով՝ առանց սպառողի կողմից փոխհատուցման։

Նա հավելել է, որ 11 տարվա ընթացքում սակագների ոչ բավարար բարձրացումը, Մեծամորի ատոմակայանի վերանորոգումը, ինչպես նաեւ Հայաստանի հիդրոէլեկտրակայաններում արտադրման ծավալների նվազեցումը հանգեցրել է նրան, որ երկրի բաշխիչ ցանցը 37 մլրդ դրամ պակասորդ է ունեցել։

«Դա էլ հենց դարձել է այս բարդ ֆինանսական իրավիճակի պատճառը»,-ասել է Կովալչուկը։

Հիշեցնենք՝ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը, որի բաժնետոմսերի 100%֊ը պատկանում է «Ինտեր ՌԱՕ»-ին, գտնվում է ծանր ֆինանսական վիճակում․ 2015 թվականի մայիսին ընկերությունը հայտ էր ներկայացրել Հայաստանի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին Հայաստանում էլէներգիայի սակագինը 40 տոկոսով բարձրացնելու վերաբերյալ։ Հանձնաժողովը հայտը բավարարել է մասնակիորեն՝ էլէներգիան սպառողների համար թանկացնելով 16 տոկոսով։

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ