14 Սեպտեմբերի, Կիրակի, 2025
KFC

Բելառուսի նախագահի ավտոշարասյունը վթարի է ենթարկվել

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի ավտոշարասյունը վթարի է ենթարկվել, հայտնում է  Ria.ru-ն:

Միջադեպը տեղի է ունեցել հուլիսի 7-ին, երբ Լուկաշենկոն Ալեքսանդրիա քաղաքից վերադառնալիս է եղել Մինսկ։

«Նախագահի ավտոշարասյանն ընդառաջ է դուրս եկել BMW ավտոմեքենա և ամբողջ արագությամբ բախվել մեքենաներից մեկին՝ Mercedes միկրոավտոբուսին։ Ուղևորները շատ են տուժել, քանի որ մեքենան ընկել է առուն և մի քանի անգամ պտտվել»,- նշվում է լրատվամիջոցներում:

Նշվում է նաեւ, որ Լուկաշենկոն վթարված մեքենայում չի եղել, վնասվել են նրա անվտանգության աշխատակիցներից մի քանիսը:

 
KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ