07 Օգոստոսի, Հինգշաբթի, 2025
KFC

Հայերը հալածանքների են ենթարկվել միայն այն պատճառով, որ քրիստոնյա էին. Հռոմի Պապ

Հռոմի Պապ Ֆրանցիսկոս Առաջինը նախօրեին Հայ կաթողիկե եկեղեցու նորընտիր պատրիարք Գրիգոր Պիեռ Գաբրոյանի հետ համատեղ պատարագ է անցկացրել, որից հետո ասել է, որ հայերը հալածանքների են ենթարկվել միայն այն պատճառով, որ քրիստոնյա են։

Ողջունելով հայ պատրիարքին, հոգեւորականներին եւ հավատացյալ հայ ժողովրդին՝ Հռոմի Պապը նշել է, որ ուզում է հիշել այդ հալածանքները, հիշել բոլոր այն մարդկանց, ովքեր խոշտանգումներից, քաղցից եւ ցրտից մահացել են միայն այն պատճառով, որ քրիստոնյա են։

«Հայ ժողովրդին հալածում էին, վտարում հայրենի հողից՝ անօգնական թողնելով անապատում»,- նշել է Պապը:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ