12 Մարտի, Չորեքշաբթի, 2025
KFC

Սերիական մարդասպան տատիկը առնվազն 10 հոգու է սպանել /վիդեո/

Սանկտ-Պետերբուրգում 68-ամյա Թամարա Սամսոնովան ձերբակալվել է` առնվազն 10 հոգու սպանելու մեղադրանքով: Նրան ձերբակալել են 79-ամյա հարեւանուհուն սպանելուց եւ անդամահատելուց հետո: Շենքի շքամուտքին տեղադրված տեսախցիկը ֆիքսել է կնոջը` հարեւանուհու մասունքները ձեռքին գնալիս, հայտնում է ИА “Блокнот-ը:

Քրեագետ Միխայիլ Վինոգրադովը լրագրողներին պատմել է, թե ինչը կարող էր ստիպել տարեց կնոջը սպանություններ իրականացրել: Նա ասել է, որ կինը շիզոֆրենիայով է տառապում եւ սպանել է առանց որեւէ պատճառի: Երբ նրա մոտ ծայրահեղ ագրեսիա է սկսվել, սպանել է նրանց, ովքեր այդ պահին կողքին են եղել` ընկերուհուն, վարձակալներին ու անգամ ամուսնուն:

Քրեագետը նշել է, որ այժմ կինն իրեն շատ լավ է զգում, քանի որ նրան դուր է գալիս զլմ-ների այդպիսի ուշադրությունն իր նկատմամբ:

 
KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ