Բուժքույրը դաժան վերաբերմունքի է արժանացրել հաշմանդամ երեխային /վիդեո/
Ռուսաստանի Իրկուտսկ քաղաքի ինֆեկցիոն հիվանդանոցի բուժքույրերից մեկը ազատվել է աշխատանքից այն բանից հետո, երբ համացանցում հայտնվել է մի տեսանյութ, որում երեւում է, թե նա ինչ դաժան վերաբերմունքի է արժանացնում հաշմանդամ երեխային:
Տեսանյութը նկարահանել է Սվետլանա Սեմյոնովան, ում երեխան նույնպես այդ ժամանակահատվածում պառկած է եղել այդ հիվանդանոցում:
«Հարեւան սենյակում մանկատան 3 տարեկան երեխա էր պառկած: Նրան բուժքույրն էր խնամում: Մի անգամ լսեցինք, թե ինչպես է նա գոռում երեխայի վրա: Դուրս եկանք եւ նկատողություն արեցինք նրան, իսկ նա պատասխանեց, որ երեխան մանկատնից է եւ ոչ ոքի պետք չէ: Մենք սկսեցինք նկարահանել, թե ինչ է նա անում: Նա կոպիտ կերպով խլեց երեխայի խաղալիքը, քաշում էր ձեռքերը, ասես ռեզինից լինեին, ապա նետեց նրան անկողնու վրա եւ սկսեց սեղմել գլուխը»,- պատմել է կինը:
Տեսանյութից հետո, ճիշտ է, կնոջն ազատել են աշխատանքից, բայց նա ոչ մի պատիժ չի կրել արարքի համար եւ քրեական պատասխանատվության չի ենթարկվել: