13 Սեպտեմբերի, Saturday, 2025
KFC

Հռոմի պապն ու Պուտինը կհանդիպեն

Հռոմի պապ Ֆրանցիսկոսը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեային մասնակցելու համար Նյու Յորք առաջիկա այցի ընթացքում կհանդիպի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Այս մասին ասել է ՄԱԿ-ին առընթեր Վատիկանի դեսպան արքեպիսկոպոս Բեռնարդիտո Աուզուին, գրում է РИА Новости-ն:

Գլխավոր ասամբլեայի ընթացքում Պապը ելույթ կունենա սեպտեմբերի 25-ին, նույն օրը նա կհանդիպի ՄԱԿ գլխավոր քարտուղար Բան Գի Մուն, ապա ՄԱԿ-ի ԳԱ-ի ավարտվող 69-րդ նստաշրջանի նախագահ Սեմ Կուտեսի, առաջիկա 70-րդ նստաշրջանի նախագահ Մոգենս Լյուկետոֆտի եւ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, քանի որ ՌԴ-ն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նախագահն է սեպտեմբերին:

Հիշեցնենք, որ Հռոմի Ֆրանցիսկոս պապը եւ Վլադիմիր Պուտինն արդեն հանդիպել են այս տարվա հունիսի 10-ին:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ