21 Օգոստոսի, Հինգշաբթի, 2025
KFC

ԱՇԽԱՐՀ

Ջոն Քերին շնորհավորել է Հայաստանին` Անկախության օրվա առթիվ

ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին Նախագահ Բարաք Օբամայի և ԱՄՆ-ի ժողովրդի անունից շնորհավորել է Հայաստանին’ Անկախության օրվա’ սեպտեմբերի 21-ի առթիվ: Ինչպես հայտնում է ԱՄՆ պետքարտուղարության կայքը, Քերին նշել է, որ ԱՄՆ-ը գնահատում է հարաբերությունները Հայաստանի հետ: «Դրանք այժմ առավել ուժեղ են, քան երբևէ, ինչն ապացուցում է ամերիկյան ներդրումների այսօրվա պատմական մակարդակը հայաստանյան տնտեսության մեջ: Մենք շնորհակալ […]

Էքս նախագահի հարեմը /ֆոտո/

Ուկրաինական «2+2» հեռուստաալիքը ռեպորտաժ է պատրաստել Վրաստանի նախկին նախագահ, այժմ Ուկրաինայի նախագահի խորհրդական Միխայիլ Սաակաշվիլիի «սիրառատության» մասին: Ռեպորտաժում պատմվում է Սաակաշվիլիի սիրային արկածների մասին, երբ նա դեռ նախագահ էր, գրում է “POLITRUSSIA”-ն: «Նա սիրում էր աշխատավայրում իրեն շրջապատել մինչեւ 30 տարեկան գեղեցիկ աղջիկներով: 2005-ին նրա մամուլի քարտուղարը 20-ամյա Ալանա Գալոեվան էր, ապա ԱԳՆ-ի պաշտոնում հայտնվեց […]

Նախագահի մամլո խոսնակի կնոջ 470 միլիոնանոց տունը /ֆոտո/

Ռուս ընդդիմադիր գործից Ալեքսեյ Նավալնին համացանցում տարածել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամլո խոսնակ Դմիտրի Պեսկովի կնոջ` գեղասահորդուհի Տատյանա Նավկայի տան լուսանկաները, որը գտնվում է Ռուբլյովկայում: Նավալնին գրել է, որ տան տարածքը 779 քառակուսի մետր է, այն արժեցել է 470 միլիոն ռուբլի: Նշվում է նաեւ, որ Նավկան այս տունը ձեռք է բերել այս տարվա ընթացքում: […]

Չիլիի երկրաշարժի սարսափելի կադրերը հայտնվել են համացանցում /վիդեո/

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, նախօրեին Չիլիում հզոր երկրաժարշ էր տեղի ունեցել, որի արդյունքում զոհերի թիվը, վերջին տվյալներով 8 հոգի է: Այժմ համացանցում են հայտնվել երկրաշարժի սարսափելի կադրերը:

Ծխախոտի պատճառով առաջացած հրդեհի հետեւանքով 8 մարդ է մահացել

Պերմսկի շրջանում առանձնատներից մեկը հրդեհվել է, ինչի հետեւանքով 8 հոգի է մահացել` 2 կին եւ 6 տղամարդ: Դեպքի առթիվ տեղի ոստիկանությունը քրեական գործ է հարուցել: Ինչպես պարզվել է, մի քանի հարեւաններ հավաքվել եւ ալկոհոլ են օգտագործել: Պարզվել է նաեւ, որ հրդեհի պատճառ է դարձել ծխախոտը:

Թուրքիայի նպատակը Ասադի վարչակարգի հեռացումն է

Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը նախօրեին ռուսական լրատվամիջոցներին լայնածավալ հարցազրույց էր տվել: Խոսելով այս հարզացրույցի մասին` արաբագետ Սարգիս Գրիգորյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց, որ Ասադը իր խոսքում լսարանին հստակ ասաց, որ Սիրիան պատրաստ է ահաբեկչության դեմ պայքարին: Արաբագետը նշեց նաեւ, որ այսօր ողջ աշխարհը պայքարում է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ, այնինչ կան ոչ պակաս […]

ԱՄՆ-ն զինուժ է մտցրել Սիրիայի հյուսիս՝ աջակցելու քուրդ զինյալներին

ԱՄՆ-ի կենտրոնական զինված ուժերի հրամանատար, գեներալ  Լլոյդ Աուսթինը հայտարարել է, որ առաջին անգամ Սիրիայի հյուսիս են մուտք գործել ամերիկյան հատուկ նշանակության ուժերը, որոնք «Իսլամական պետության» (ԻՊ) ահաբեկիչների դեմ պայքարում համագործակցելու են Սիրիայի քրդական «Ժողովրդավարական միություն կուսակցություն» (ԺՄԿ-PYD) ռազմական թև հանդիսացող «Ժողովրդական ինքնապաշտպանական ջոկատների» (ԺԻՋ-YPGի, ինչպես նաև քրդական աշխարհազորի՝ Փեշմերգայի  հետ, հայտնում է Ermenihaber.am-ը: Ըստ թուրքական […]

Մասսայական թունավորում մանկապարտեզում. երեխաները մահացել են

Ռուսաստանի Կրասնոդարի շրջանում երեխաների մասսայական թունավորում է տեղի ունեցել: Արդյունքում 18 երեխա հայտնվել է հիվանդանոցում, որոնցից 2-ը` 5 տարեկան քույր եւ եղբայրը, մահացել են, հայտնում է “Блокнот”-ը: Սաշան եւ Դաշան զարմիկներ էին, նրանք վերջերս վերադարձել են ծովից ու անմիջապես մանկապարտեզ են հաճախել: Ինչպես ասել է Դաշայի մայրը, երկու օր մանկապարտեզ գնալուց հետո երեխաներն իրենց վատ […]

Վտանգավոր առաջարկ

Ռուսաստանի գյուղնախարար Ալեքսանդր Տկաչովը առաջարկել է, որպեսզի ռուսական պատժամիջոցներին միանան նաեւ Եվրասիական տնտեսական միության անդամ երկրները` Հայաստանը, Ղազախստանը Ղրղզստանը: Նա ասել է, որ վերոնշյալ պետությունների գյուղնախարարությունները ցանկանում են հոկտեմբերին Մոսկվայում կայանալիք  «Ոսկե աշուն» ցուցահանդեսի ժամանակ ստորագրել համաձայնագիր եւ դիմել երկրների կառավարություններին, որպեսզի գյուղատնտեսության նախարարություններին տրվեն այնպիսի լիազորություններ, որպեսզի կարողանան ոչնչացնել պատժամիջոցների տակ հայտնված ու նաեւ […]

Հզոր երկրաշարժ Չիլիում. ցունամիներ սպասվում են նաեւ Ռուսաստանում ու Ճապոնիայում /վիդեո/

Չիլիում նախօրեին հզոր երկրաշարժ է տեղի ունեցել, որը բազմաթիվ ավերածությունների պատճառ է դարձել: 8.4 բալլ ուժգնությամբ երկրաշարժի ցնցումները զգացվել են ամբողջ երկրում, ինչպես նաեւ Արգենտինայում եւ Բրազիլիայում: Վերջին տվյալներով` երկրաշարժի զոհ է դարձել 6 մարդ, կան բազմաթիվ վիրավորներ, հայտնում է ТАСС գործակալությունը: երկրում արտակարգ իրավիճակ է հայտարարվել, ուսումնական հաստատությունները փակվել են, քանի որ ցնցումների հետեւանքով […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի