04 Ապրիլի, Saturday, 2026
KFC

ԱՄՆ-ն զինուժ է մտցրել Սիրիայի հյուսիս՝ աջակցելու քուրդ զինյալներին

ԱՄՆ-ի կենտրոնական զինված ուժերի հրամանատար, գեներալ  Լլոյդ Աուսթինը հայտարարել է, որ առաջին անգամ Սիրիայի հյուսիս են մուտք գործել ամերիկյան հատուկ նշանակության ուժերը, որոնք «Իսլամական պետության» (ԻՊ) ահաբեկիչների դեմ պայքարում համագործակցելու են Սիրիայի քրդական «Ժողովրդավարական միություն կուսակցություն» (ԺՄԿ-PYD) ռազմական թև հանդիսացող «Ժողովրդական ինքնապաշտպանական ջոկատների» (ԺԻՋ-YPGի, ինչպես նաև քրդական աշխարհազորի՝ Փեշմերգայի  հետ, հայտնում է Ermenihaber.am-ը:

Ըստ թուրքական «milliyet» պարբերականի` չնայած վերոնշյալ հայտարարությանը, այնուամենայնիվ Աուսթինը չի ներկայացրել համագործակցության մանրամասները:

Ավելի վաղ ամերիկացի գեներալը ամերիկյան սենատի զինուժի հարցերով հանձանժողովում ունեցած ճեպազրույցում  չէր կիսել այն կարծիքը, թե Սիրիայի հյուսիսում պետք է  ստեղծել անվտանգության գոտի: Ըստ նրա՝ ավելի արդյունավետ կլինի, որ ցամաքային զորքերն այդ շրջանը պաշտպանեն:

Հաղորդվում է, որ թեև ամերիկյան ուժերը  աջակցելու են ԺԻՋ-ին և Փեշմերգեին, այնուամենայնիվ նրանք բուն ռազմական գործողություններին չեն մասնակցելու:

Աղբյուր`    Ermenihaber.am

KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ