26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Թուրքիայի նպատակը Ասադի վարչակարգի հեռացումն է

Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը նախօրեին ռուսական լրատվամիջոցներին լայնածավալ հարցազրույց էր տվել:

Խոսելով այս հարզացրույցի մասին` արաբագետ Սարգիս Գրիգորյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց, որ Ասադը իր խոսքում լսարանին հստակ ասաց, որ Սիրիան պատրաստ է ահաբեկչության դեմ պայքարին:

Արաբագետը նշեց նաեւ, որ այսօր ողջ աշխարհը պայքարում է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ, այնինչ կան ոչ պակաս վտանգավոր խմբավորումներ, որոնք ուշադրությունից դուրս են մնում:

Ասուլիսին ներկա թուրքագետ Լևոն Հովսեփյանն էլ նշեց, որ Ասադը իր հարցազրույցում չշրջանցեց նաեւ Թուրքիայի հետ հարաբերությունների թեման։

«Թուրք-սիրիական հարաբերությունների «մեղրամսից» հետո Թուրքիան կրկին ցույց տվեց իր ատամները: Պատմության մեջ էլի են եղել դեպքեր, երբ Թուրքիան բավական ագրեսիվ վարքագիծ է դրսևորել Սիրիայի նկատմամբ: Թուրքիայի նպատակը Ասադի վարչակարգի հեռացումն է, Թուրքիան ուզում է մեծ դերակատարություն ունենալ Սիրիայում»,- ասաց նա:

Խոսելով Թուրքիայում այժմ տիրող իրավիճակի մասին` թուրքագետը նշեց, որ ամենայն հավանականությամբ` լարվածությունը Թուրքիայում դեռևս կպահպանվի, զինյալ գործողություններն ու քաղաքական պրոցեսները կշարունակվեն մինչև ընտրությունները:

«Ամեն ինչ կորոշվի նոյեմբերի 1-ին, դրանից հետո շատ բան է փոխվելու, լիովին նոր իրավիճակ կարող է ստեղծվել»,- ասաց նա։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ