21 Օգոստոսի, Հինգշաբթի, 2025
KFC

ԱՇԽԱՐՀ

Քաղաքական սկանդալ. վարչապետին մեղադրում են խոզի հետ սեռական կապի մեջ

Բրիտանիայում խոշոր սկանդալ է տեղի ունեցել այն բանից հետո, երբ լույս է տեսել լորդ Մայքլ Էշկրոֆտի «Ինձ Դեյվ անվանեք» գիրքը: Այն վարչապետ Դեւիդ Քեմերոնի կենսագրականն է, որը պատմում է նրա բուռն երիտասարդության մասին, գրում է ntv.ru-ն: Գրքից պարզ է դառնում, որ Քեմերոնը երիտասարդ տարիքում ուսանողական էլիտար ակումբի անդամ է եղել, բայց որպեսզի դառնար այդ ակումբի […]

Մեկ օր` առանց մեքենաների /վիդեո/

Ամեն տարի սեպտեմբերի 22-ին աշխարհը հրաժարվում է մեքենաներից` նախընտրելով հեծանիվը կամ ոտքով քայլելը: 1997 թվականին Անգլիայում սկսվեց մեկ օր առանց ավտոմեքենայի անցկացնելը, ինչը հետո դարձավ Առանց ավտոմեքենայի համաշխարհային օր: Այն նշվում է ամեն տարի սեպտեմբերի 22-ին՝ աշխարհի շատ երկրներում: Այն անցկացվում է ոտքով և հեծանվով, ինչպես նաև հասարակական տրանսպորտի միջոցով երթևեկությունը քարոզելու նպատակով: Օրվա կարգախոսն […]

Skype-ը կրկին վերականգնել է աշխատանքը

Skype հանրաճանաչ ծառայության մշակողների խումբը լիովին վերացրել է ծագած խնդիրը եւ հայտնել, որ օգտատերերին մատչելի են մեսենջերի բոլոր ծառայությունները: Նրանք հաղորդել են, որ Skype-ի ծառայությունները լիովին վերականգված են, գրում է РосБалт-ը: Հիշեցնենք, որ երեկ ողջ աշխարհով մեկ Skype-ն անհասանելի է եղել: Օգտատերերը չեն կարողացել փոխել իրենց ստատուսը եւ կապվել կոնտակտների հետ, նաեւ շատերը չեն կարողացել […]

Հարձակման է ենթարկվել Ռուսաստանի դեսպանատունը

Երեկ Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսում հարձակման է ենթարկվել Ռուսաստանի դեսպանատունը, հայտնում է РИА Новости–ն: Հայտնի է, որ դեսպանատան ուղղությամբ ականանետներ են արձակվել: Այս տեղեկությունը հաստատել է երկրի ԱԳՆ-ն և հանդես եկել կոչով. իր դեսպանատան վրա հարձակման ֆոնին Մոսկվան աշխարհին կոչ է արել գործել Սիրիայում տիրող իրավիճակի ուղղությամբ: Ռուսաստանի ԱԳՆ-ի կայքում հստակեցվում է, որ հարձակումը տեղի է […]

Կարմիր ներքնազգեստ նախագահականի գլխին

Չեխիայի մայրաքաղաք Պրահայում նախագահ Զեմանի նստավայրի գլխին գտնվող ազգային դրոշը հանել, եւ փոխարենը կարմիր ներքնազգեստ են փակցրել, հայտնում է ВВС-ի ռուսական ծառայությունը: Նման քայլ է իրականացրել չեխական Ztohoven շարժումը, որը հայտնի է քաղաքական սուր հայտարարություններով: Այս քայլով նրանք իրենց դժգոհությունն են հայտնել նախագահ Միլոշ Զեմանին: Խմբավորումը հայտարարություն է տարածել, որում ասվում է, որ կարմիր ներքնազգեստը […]

Կրակոցներ Վոլգոգրադում, վիրավորների թվում 2 հայ կա

Ռուսաստանի Վոլգոգրադ քաղաքում մասսայական ծեծկռտուք է տեղի ունեցել, կրակոցներ են հնչել, ինչի արդյունքում 5 հոգի վիրավորվել է, մեկը` մահացել: Ինչպես նշվում է, վիրավորներից երկուսը հայ երիտասարդներ են` 22-ամյա Արմեն Եղիազարյանը եւ 24-ամյա Վլադ Ջերջիխանյանը: Ինչպես հայտնում է LifeNews-ը, միջադեպը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ տաքսու վարորդը հրաժարվել է մի խումբ հարբած երիտասարդների տեղափոխել: […]

Մոսկվայում հարբած վարորդը մխրճվել է մարդկանցով լի կանգառը. կան վիրավորներ /վիդեո/

Մոսկվայի Պրոֆսոյուզնի փողոցում հարբած վարորդը մխրճվել է կանգառ, որտեղ մարդիկ են եղել: Արդյունքում 8 հոգի տարբեր աստիճանի վնասվածքներով հոսպիտալացվել է, հայտնում է “Интерфакс”-ը: Դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել:

Ցիպրասը կրկին Հունաստանի վարչապետն է

Նախօրեին Հունաստանում տեղի են ունեցել խորհրդարանական ընտրություններ: Հիշեցնենք, որ դրանք նշանակվել էին մեկ ամիս առաջ` հատուկ կարգով, երբ գործող վարչապետ Ալեքսիս Ցիպրասը հրաժարական էր տվել, հայտնում է РИА Новости–ն: Համաձայն էքզիթ-փոլերի հարցումների` Ալեքսիս Ցիպրասը վերընտրվել է Հունաստանի վարչապետի իր պաշտոնում: Ըստ այդմ` նրա ՍԻՐԻԶԱ ձախակողմյան կուսակցությունը հաղթել է աննշան առավելությամբ` հավաքելով 35.5 տոկոս ձայներ: Իրենց […]

Լոս Անջելեսի ուսուցիչների միությունը ապրիլը հռչակել է Հայոց ցեղասպանության ամիս

Արևմտյան Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը տեղեկացնում է, որ սեպտեմբերի 16-ի երեկոյան Լոս Անջելեսի ուսուցիչների միության օրենսդիր մարմինը վավերացրել է 2015 թվականը Հայոց ցեղասպանության հարյուրամյակի ոգեկոչման տարի, իսկ ապրիլը՝ Հայոց ցեղասպանության ամիս հռչակող բանաձևը, գրում է asbarez.com-ը: Նշվում է, որ Լոս Անջելեսի ուսուցիչների միության անդամների թիվը մոտ 31.000 է: Ոչ ոք բանաձևին դեմ չի արտահայտվել:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի