21 Օգոստոսի, Հինգշաբթի, 2025
KFC

ԱՇԽԱՐՀ

Երիտասարդ մայրը պատուհանից ցած է նետել մեկ տարեկան որդուն

Պերմի 20-ամյա բնակչուհին մեղադրվում է հարազատ որդուն սպանելու փորձ կատարելու մեջ: Ոստիկանության տվյալներով, կինը մեկ տարեկան որդուն ցած է նետել հինգերորդ հարկում գտնվող իրենց բնակարանի պատուհանից, հայտնում է ntv.ru-ն: Երեխան ծանր վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Առայժմ հայտնի չէ, թե ինչն է եղել նման անմարդկային քայլի պատճառը:

Սարսափելի կադրեր. Մեքքայում զոհերի թիվը մոտենում է 1000-Ի /ֆոտո, վիդեո/

Վերջին տվյալներով` Մեքքայում զոհվածների թիվը հասել է 717 հոգու, բայց այն կարող է մեծանալ, քանի որ բազմաթիվ վիրավորներ կան: Դեպքի վայրում աշխատում են փրկարարները, գրում է РИА “Новости”-ն: Հիշեցնենք, որ նախօրեին մուսուլմանների սրբազան Մեքքա քաղաքում իրար իրար ճզմելու արդյունքում հարյուրավոր մարդիկ էին մահացել: Մուսուլմանների այս սրբազան տոնին հաճախ են նման պատահարներ տեղի ունենում, 2006 թվականին […]

Օբաման եւ Պուտինը սեպտեմբերի 28-ին կհանդիպեն Նյու Յորքում

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման եւ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը սեպտեմբերի 28-ին կհանդիպեն: Բանակցություններ տեղի կունենան Ղրիմի, Ուկրաինայի հակամարտության, ինչպես նաեւ Սիրիայում ՌԴ-ի ռազմական ներկայության շուրջ: Արեւմտյան լրատվամիջոցները հայտնում են, որ հանդիպումը կլինի երկկողմանի, Օբաման եւ Պուտինը կհանդիպեն ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանի ընթացքում: Նշվում է նաեւ, որ ԱՄՆ տեսանկյունից հանդիպման գլխավոր նպատակը Ռուսաստանին համոզելն է՝ պահպանելու […]

Փեսան անհետացել է հարսանիքից երկու ժամ առաջ

Տրոիցկ քաղաքում իր իսկ հասանիքից երկու ժամ առաջ փեսան անհետացել է: 31-ամյա Դմիտրի Կլոկովի հարսնացուն զանգահարել է նրա բոլոր հարազատներին, սակայն ոչ ոք տեղյակ չի եղել, թե որտեղ կարող է նա լինել: Հարսը եւ կորածի հայրը ոստիկանություն են դինել, սակայն օրեր անց փեսան ինքնուրույն հայտնվել է, գրում է Уралинформбюро-ն: Դմիտրին ոստիկաններին հրաժարվել է ասել, թե […]

Մանկատան դաստիարակչուհին դաժան ծեծի է ենթարկել հաշմանդամ երեխային /վիդեո/

Իրկուտսկի մանկատներից մեկում դաստիարակչուհին դաժան ծեծի է ենթարկել հաշմանդամ երեխային, քանի որ 10-ամյա երեխան պատահաբար կոտրել է ջրի ծորակը, հայտնում է «РГ»-ն: Ծեծի արդյունքում երեխայի մեջքը ամբողջովին կապտուկների մեջ է: Նրա ընկերները լուսանկարել են տղային եւ լուսանկարը տեղադրել են համացանցում: Դեպքի առթիվ ոստիկանությունը ստուգումներ է սկսել: Մանկատան տնօրենը հայտնել է, որ ծեծված երեխան բավական բարդ […]

Ռուս հոգեւորականը վիրավորել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը

Օրերս Սոչիում տեղի վանական Լազարը, գտնվելով հարբած վիճակում, իր սեղանակիցների հետ միասին ծեծել է ազգությամբ ռուս մի երիտասարդի: Երբ վերջինին փորձել է պաշտպանել նրա հայ ընկերը, Լազարը վիրավորական արտահայտություններ է թույլ տվել հայ ազգի հասցեին՝ վիրավորելով Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը, գրում է yerkramas.org-ը։ Վանականի նման անհարիր պահվածքին  բազմաթիվ ականատեսներ են եղել: Սոչում գործող «Ժողովրդական հիշողություն» […]

Պուտինն ու Օբաման կհանդիպե՞ն

Նախօրեին տեղեկություններ տարածվեցին, որ ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի շրջանակներում ՌԴ և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Բարաք Օբաման պատրաստվում են հանդիպել: Սպիտակ տունը, սակայն, չի հաստատել այս տեղեկատվությունը: «Ես չեմ կարող հաստատել ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի շրջանակում հանդիպումների ծրագիրը, նախագահական օրակարգը դեռևս կազմվում է»,- ասել է ԱՄՆ նա խագահի աշխատակազմի ներկայացուցիչը: ՌԴ առաջնորդի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն […]

Հասցեական պատժել պաշտոնյաներին . Ալիեւը կուլ չի տալիս Եվրախորհրդարանի ապտակը

Սեպտեմբերի 10-ին Եվրախորհրդարանի` Ադրբեջանի մասին բանաձեւը Բաքվում հիստերիկ ալիք է բարձրացրել: Ի պատասխան բանաձևի, Ադրբեջանի խորհրդարանն հանդես է եկել պատասխան հայտարարությամբ. «Եվրախորհրդարանի ընդունած բանաձեւը վիրավորական է Ադրբեջանի համար: Դրա նպատակն է Ադրբեջանին վարկաբեկելը: 2014 թ. սեպտեմբերից, երբ իր աշխատանքները սկսեց Եվրախորհրդարանի նոր կազմը, Ադրբեջանի հետ համագործակցությունը չստացվեց: Խորհրդարանի նախագահի ոչ պաշտոնական ցուցումով արգելվել է պատգամավորների […]

Ռուսաստանի եւ Թուրքիայի երկկողմ հարաբերությունները հասել են շատ լավ մակարդակի. Էրդողան

Այսօր Մոսկվայում տեղի է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի եւ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանի հանդիպումը: Վերջինը հանդիպմանը նշել է, որ մինչեւ 2023թ. Ռուսաստանն ու Թուրքիան կարող են իրենց ապրանքաշրջանառությունը հասցնել մինչեւ 100 մլրդ դոլարի, գրում է РИА Новости-ն։ «Վերջին 10 տարիների ընթացքում Ռուսաստանի եւ Թուրքիայի երկկողմ հարաբերությունները հասել են շատ լավ մակարդակի։ Չնայած այն […]

Մորը սպանած աշակերտուհու բարեկամները շոկային մանրամասներ են ներկայացրել նրա կյանքից /վիդեո/

Դանիացի 14-ամյա Լիզայի պատմությունը ցնցեց ողջ աշխարհը: Ինչպես արդեն տեղեկացրել էինք, աղջիկն իր տարիքով մեծ ընկերոջ հետ, ով Իրաքից է, անընդհատ իսլամիստների մահապատիժների տեսանյութերն էր դիտել: Իմանալով այս մասին` մայրը բարկացել էր նրա վրա, ինչից հետո աշակերտուհին դանակով սպանել էր մորը, գրում է ntv.ru-ն: Լիզայի քույրը` Լինան, լրագրողներին պատմել է, որ եղել է բանտում, տեսակցել […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի