21 Օգոստոսի, Հինգշաբթի, 2025
KFC

ԱՇԽԱՐՀ

Արգենտինական Միսյոնես նահանգը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը

Արգենտինայի Միսյոնես նահանգի  Ներկայացուցիչների պալատն օրենք է ընդունել ի հիշատակ Հայոց ցեղասպանության: Դեռևս 2006 թվականին Արգենտինայում ընդունվել էր  26,199 ազգային օրենքը, որն ապրիլի 24-ը սահմանում է որպես «Հանդուրժողականության և մարդկանց միջև հարգանքի օր»: 26,199 օրենքը գործում է Արգենիտայի ևս 15 նահանգում: Այս մասին տեղեկացնում է  «Արմենիա» լրատվական գործակալությունը:  

«Նորմանդական քառյակի» ղեկավարներն այսօր կհանդիպեն

Այսօր Փարիզում կհանդիպեն «նորմանդական քառյակի» երկրների` Ռուսաստան, Ֆրանսիա, Գերմանիա, Ուկրաինա, ղեկավարները: Ակնկալվում է, որ նախ տեղի կունենա Ռուսաստանի եւ Ֆրանսիայի ղեկավարների երկկողմ հանդիպումը: Պուտինն ու Օլանդը կքննարկեն ռուս-ֆրանսիական հարաբերություններն, ինչպես նաեւ Սիրիայում տիրող իրավիճակը: Այնուհետեւ Օլանդը կհանդիպի Գերմանիայի կանցլեր Անգլեա Մերկելի, ապա` Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի հետ: Իսկ 4 ղեկավարների ընդհանուր հանդիպմանը կքննարկվի Ուկրաինայի հարցը:

Կրակ է բացել քրիստոնյա ուսանողների վրա. 13 զոհ /ֆոտո, վիդեո/

ԱՄՆ-ի Օրեգոն նահանգի Ռոզբուրգ քաղաքի քոլեջներից մեկում նախօրեին մի տղամարդ կրակ է բացել, ինչի արդյունքում 13 հոգի է մահացել, կա 20 վիրավոր, հայտնում է «Лента.Ру»-ն: Կրակ բացած տղամարդը սպանվել է ոստիկանների կողմից, ինչպես ավելի ուշ պարզվել է, նա 26-ամյա Հարպեր Մերսերն էր, ով այդ քոլեջի ուսանողներից չէր: Թե ինչն է եղել նրա արարքի պատճառը, առայժմ […]

Ինչպես է Ռուսաստանն ավիահարվածներ հասցնում Սիրիային /վիդեո/

Երեկ Ռուսաստանը առաջին անգամ ավիահարվածներ է հասցրել Սիրիայում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման կետերին, որի հետեւանքով վերջինի զինյալների հրամանատարական կետեր են ոչնչացվել: Այս մասին տեղեկացրել է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը: «Շուրջ 20 թռիչք է իրականացվել»,- հայտարարել է ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը՝ պարզաբանելով, որ օդային հարվածների արդյունքում ոչնչացվել են զինամթերքի պահեստներ, սպառազինություն, հրահեղուկ նյութեր, ռազմական տեխնիկա, […]

Պուտինը երկրի զինուժերը կօգտագործի Սիրիայում

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Դաշնության խորհրդին առաջարկություն Էր ներկայացրել երկրի սահմաններից դուրս ՌԴ-ի զինված ուժերի զորակազմի օգտագործմանը համաձայնության մասին ԴԽ-ի որոշում ընդունելու վերաբերյալ՝ «միջազգային իրավունքի հանրաճանաչ սկզբունքների ու նորմերի հիման վրա»: Հայտնի է դարձել, որ ՌԴ Դաշնության խորհուրդը համաձայնություն Է տվել Ռուսաստանի նախագահին՝ երկրի զինված ուժերն օգտագործելու Սիրիայում: Այդ մասին հայտարարել Է ՌԴ նախագահի վարչակազմի […]

ԱՄՆ-ը այլեւս չի պահանջում Ասադի անհապաղ հրաժարականը. Քերի

ԱՄՆ-ը այլեւս չի պահանջում Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի անհապաղ հրաժարականը, այլ պնդում է, որ երկրում իշխանության փոխանցումը կանոնավորված պետք է լինի։ Այդ մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին, գրում է РИА “Новости”,-ն։ Նա նշել է, որ Ասադի անհապաղ հրաժարականն ավերման կհասցնի սիրիական քաղաքական ինստիտուտները։ «Պետք է ապահովել իշխանության կարգավորված անցումը, այնպես, որ հաշվեհարդարի վախ […]

Չգիտեի` աղոթեմ, թե պարեմ. Հռոմի Պապն ու Շակիրան, Պուտինն ու Օբաման /վիդեո/

ՄԱԿ գլխավոր քարտուղար Բան Գի Մունն ընդունելություն է կազմակերպել նախագահների համար գագաթնաժողովից հետո, որի ժամանակ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման եւ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը միասին բաժակ են բարձրացրել, իրար ձեռք սեղմել, հայտնում է РИА Новости-ն: Օբամայի եւ Պուտինի մեջտեղում ընդունելության ժամանակ նստած է եղել հենց Բան Գի Մունը: Օբաման բաժակաճառ է ասել, որի ժամանակ կատակել […]

Նազարբաեւն առաջարկել է ՄԱԿ-ի գլխավոր գրասենյակը տեղափոխել Ասիա

Նախօրեին Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը ելույթ է ունեցել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նիստի ժամանակ եւ առաջարկել է ՄԱԿ-ի գլխավոր գրասենյակը Նյու Յորքից տեղափոխել Ասիայի երկրներից մեկը։ Նա նշել է, որ այսօր աշխարհում ամենամեծ աշխարհամասն Ասիան է, որտեղ ապրում է Երկրի բնակչության 2/3-ը և որտեղ կենտրոնացված են անհավանական ռեսուրսներ: «Կարելի է քննարկել ՄԱԿ-ի գլխավոր գրասենյակի տեղափոխումն Ասիա»,- […]

Ինչի մասին են խոսել Պուտինն ու Օբաման 2 տարվա ընդմիջումից հետո

Երկու տարվա ընդմիջումից հետո նախօրեին տեղի է ունեցել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի եւ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը: Երկու երկրների ղեկավարները հանդիպել են ՄԱԿ-ի կենտրոնակայանում ընթացող Գլխավոր ասամբլեայի նստաշրջանի շրջանակներում, հայտնում է РИА Новости–ն: Հանդիպման ավարտին նախագահները դուրս են եկել, սակայն լրագրողների հարցերին չեն պատասխանել: Ավելի ուշ Պուտինը հայտնել է, որ իրենց ուշադրության կենտրոնում Սիրիայի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի