20 Ապրիլի, Կիրակի, 2025
KFC

Յոթ երկրներ Ռուսաստանից պահանջում են կենտրոնանալ բացառապես ԻՊ-ի վրա

Թուրքիայի Արտաքին գործերի նախարարությունն այսօր Ֆրանսիայի, Գերմանիայի, Քատարի, Սաուդյան Արաբիայի, Թուրքիայի, Մեծ Բրիտանիայի եւ ԱՄՆ-ի համատեղ հայտարարություն է տարածել, որով կոչ է արվում Ռուսաստանին դադարեցնել գրոհները սիրիական ընդդիմության դեմ եւ իր ջանքերը կենտրոնացնել բացառապես «Իսլամական պետության» դեմ պայքարի վրա, հայտնում է Reuters գործակալությունը:

«Խորը մտահոգություն ենք հայտնում Սիրիայում Ռուսաստանի ռազմական ներկայության ու հատկապես երեկվանից Համայի, Հոմսի եւ Իգլիդի շրջաններում ռուսական ռազմաօդային ուժերի գրոհների կապակցությամբ, որոնք ոչ թե խոցել են «Իսլամական պետության» թիրախները, այլ զոհերի պատճառ են դարձել խաղաղ բնակչության շրջանում»: «Այդ ռազմական գործողությունները կարող են հանգեցնել հակամարտության հետագա սաստկացման եւ հող ստեղծել ծայրահեղականության ու արմատականության աճի համար: Մենք կոչ ենք անում Ռուսաստանի Դաշնությանը՝ անհապաղ դադարեցնել իր գ րոհները սիրիական ընդդիմության եւ քաղաքացիական անձանց դեմ եւ իր ջանքերը կենտրոնացնել ԻՊ-ի դեմ պայքարելու վրա»,-ասված հայտարարության մեջ:

Հարկ է նշել, որ ավելի վաղ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հերքել է լուրերը, թե իրենք գրոհել են Սիրիայի ընդդիմությունը եւ ապացույցներ ներկայացրել, համաձայն որոնց` Սիրիայում ուղղորդված հարվածներ են հասցվել ԻՊ-ի ութ օբյեկտների:

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ