Կրակ է բացել քրիստոնյա ուսանողների վրա. 13 զոհ /ֆոտո, վիդեո/
ԱՄՆ-ի Օրեգոն նահանգի Ռոզբուրգ քաղաքի քոլեջներից մեկում նախօրեին մի տղամարդ կրակ է բացել, ինչի արդյունքում 13 հոգի է մահացել, կա 20 վիրավոր, հայտնում է «Лента.Ру»-ն:
Կրակ բացած տղամարդը սպանվել է ոստիկանների կողմից, ինչպես ավելի ուշ պարզվել է, նա 26-ամյա Հարպեր Մերսերն էր, ով այդ քոլեջի ուսանողներից չէր: Թե ինչն է եղել նրա արարքի պատճառը, առայժմ հայտնի չէ:
Ականատեսները պատմել են, որ նա մտել է լսարաններն ու հարցրել, թե ով ինչ հավատքի է: Մարդասպանը կրակել է միայն քրիստոնյաների վրա: Այս տեղեկատվությունը, սակայն, պաշտոնապես չի հաստատվել:
Քոլեջում ընդհանուր առմամբ 3 հազար ուսանող է սովորում: