14 Մարտի, Saturday, 2026
KFC

ԱՄՆ-ը այլեւս չի պահանջում Ասադի անհապաղ հրաժարականը. Քերի

ԱՄՆ-ը այլեւս չի պահանջում Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի անհապաղ հրաժարականը, այլ պնդում է, որ երկրում իշխանության փոխանցումը կանոնավորված պետք է լինի։ Այդ մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին, գրում է РИА “Новости”,-ն։

Նա նշել է, որ Ասադի անհապաղ հրաժարականն ավերման կհասցնի սիրիական քաղաքական ինստիտուտները։
«Պետք է ապահովել իշխանության կարգավորված անցումը, այնպես, որ հաշվեհարդարի վախ չլինի, կյանքին սպառնացող վտանգ չլինի»,-ասել է Քերին:

Նա նշել է, որ ԱՄՆ-ի նախկին մոտեցումը Սիրիայում իշխանափոխության հարցին անիրագործելի էր։

KFC

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ