07 Ապրիլի, Երեքշաբթի, 2026
KFC

Նազարբաեւն առաջարկել է ՄԱԿ-ի գլխավոր գրասենյակը տեղափոխել Ասիա

Նախօրեին Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը ելույթ է ունեցել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նիստի ժամանակ եւ առաջարկել է ՄԱԿ-ի գլխավոր գրասենյակը Նյու Յորքից տեղափոխել Ասիայի երկրներից մեկը։ Նա նշել է, որ այսօր աշխարհում ամենամեծ աշխարհամասն Ասիան է, որտեղ ապրում է Երկրի բնակչության 2/3-ը և որտեղ կենտրոնացված են անհավանական ռեսուրսներ:

«Կարելի է քննարկել ՄԱԿ-ի գլխավոր գրասենյակի տեղափոխումն Ասիա»,- հայտարարել է Նազարբաեւը` նշելով, որ 70 տարի առաջ ՄԱԿ-ի հիմնադրման ժամանակ որոշում է կայացվել ՄԱԿ-ի գլխավոր գրասենյակը բացել Նյու Յորքում՝ միջազգային հարաբերություններում արևմտյան կիսագնդի հատուկ դերի առնչությամբ։

Նազարբաեւն իր ելույթում նաեւ կոչ է արել ՄԱԿ անդամ երկրներին համատեղ ջանքեր գործադրել` համաշխարհային դրամական միավոր ստեղծելու համար, գրում է РИА Новостиն:

Ըստ նրա` հենց սրանով է պետք սկսել պայքարը համաշխարհային ճգնաժամի դեմ:

KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ