20 Օգոստոսի, Չորեքշաբթի, 2025
KFC

ԱՇԽԱՐՀ

Դեռահասը սպանել է ընտանիքին, քանի որ արգելել են նրան համակարգչային խաղերով խաղալ /ֆոտո/

Չելյաբինսկի շրջանի Տուրգոյակ քաղաքում 15 տարեկան դեռահասը դանակահարել ու սպանել է ընտանիքին այն բանից հետո, երբ ծնողներն արգելել են նրան համակարգչային պաղ խաղալ: Նա դանակով հարձակվել է նախ մոր վրա, ապա հոր: Նախնական տեղեկություններով` 15-ամյա Անտոնը եկել է դպրոցից եւ ասել, եր անբավարար գնահատական է ստացել: Ծնողները դաստիարակչական նպատակներով արգելել են նրան համակարգչով խաղալ,ինչից հետո […]

Մոսկվայի «Լուժնիկի» մարզադաշտը հրդեհվել է /ֆոտո, վիդեո/

Այսօր հրդեհ է բռնկվել Մոսկվայի «Լուժնիկի» մարզադաշտում: Փրկարարներն ու հրշեջները դեպքի վայր են ժամանել, հրդեհի պատճառով մոտակա տարածքում խիտ ծուխ է, հայտնում է РИА “Новости”-ն: Հարկ է նշել, որ մարզադաշտն այս պահին հիմնանորոգվում է, որպեսզի Ռուսաստանը կարողանա մյուս տարի ընդունել Ֆուտբոլի աշխարհի առաջնությունը: Համացանցում հրդեհի կադրերն են հայտնվել, սակայն թե ինչ վնասներ է այն հասցրել, […]

Հերթական վանդալիզմը. իսլամիստները պայթեցրել են Փալմիրայի Հաղթական կամարը

«Իսլամական հանրապետություն» ահաբեկչական խմբավորման անդամները պայթեցրել են Պալմիրա քաղաքի հնագույն Հաղթական կամարը, հայտնում է LifeNews-ը: 3 մասից բաղկացած համարը կառուցվել է Մ.Թ.Ա. երկրորդ դարում: Մշակութային այս հուշարձանը պայթեցնելու համար իսլամիստները մեծ քանակությամբ պայթուցիկ նյութեր են օգտագործել: Հիշեցնենք, որ Փալմիրա քաղաքը գրավելուց հետո ԻՊ ահաբեկիչները հերթով ոչնչացնում են քաղաքի պատմամշակութային օբյեկտները:

600 մարդ անհետ կորել է

Արտակարգ դեպք է գրանցվել Գվատեմալայի մայրաքաղաքի հարավ-արևելքում. հորդառատ անձրևների պատճառով ավելի քան 30 մարդ է զոհվել: Այս մասին հայտնում է Газета-ն: Բազմաթիվ են նաև վիրավորները, խոսվում է նաև անհետ կորած շուրջ 600 մադու մասին: Զանգվածային սողանքի հետևանքով, որ իր հետ քար ու ցեղ է բերել, մի շարք մարդկանց բնակարններ են տուժել ու հողի տակ անցել: […]

Լրագրողին վրաերթի են ենթարկել ուղիղ եթերում /վիդեո/

Մեքսիկայի օդանավակայանում ավտովթար է տեղի ունեցել, որի արդյունքում վրաերթի է ենթարկվել Fox Sports հեռուստաընկերության լրագրող Դեւիդ Մեդրանոն: Լրագրողն ուղիղ եթերում մեկնաբանելիս է եղել ֆուտբոլային հանդիպումը, երբ նրան վրաերթի են ենթարկել: Բարեբախտաբար, լրագրողը լուրջ վնասվածքներ չի ստացել:

Ինչի մասին են խոսել Սերժ Սարգսյանը և Բարաք Օբաման

Նյու Յորքում Սերժ Սարգսյանի և ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հանդիպումը թեև եղել է կարճատև, սակայն հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-ամերիկյան, այդ թվում՝ Ղարաբաղյան հիմնախնդրի և մեր երկրում հետաքրքություն առաջացնող այլ հարցեր: «Մենք դրական ենք գնահատում թե ԱՄՆ, թե մնացած համանախագահ երկրների ջանքերը, որպեսզի Արցախյան համակարտության խնդիրը լուծվի բացարձակապես խաղաղ ճանապարհով: Բայց հայ-ամերիկյան հարաբերություններն ավելի լայն […]

Աշակերտուհին ամուսնացել է իր ծնողներին սպանողի հետ /ֆոտո, վիդեո/

Մոսկվայում 17 տարվա ազատազրկման է դատապարտվել մի երիտասարդ, որը մեղավոր է ճանաչվել անչափահաս ընկերուհու ծնողներին սպանելու մեջ: Սպանությունը տեղի է ունեցել այս տարվա փետրվարին: Կոնֆլիկտի արդյունքում երիտասարդը նրանց իսկ տանը սպանել է իր ընկերուհու ծնողներին` դանակի հարվածներ հասցնելով նրանց: Սակայն շոկային է եղել այն փաստը, որ դպրոցական աղջիկը սիրեկանի կողմն է անցել, նրան չի մեղադրում, […]

Շատ ժպտացեք. այսօր ժպիտի համաշխարհային օրն է

Ամեն տարի հոկտեմբերի առաջին ուրբաթ օրը նշվում է Ժպիտի համաշխարհային օրը /World Smile Day/: Աշխարհն այս հրաշալի տոնի համար պարտական է նկարիչ Հարվի Բելլին, ով ով 20-րդ դարի կեսին բնակվում էր ԱՄՆ-ում: Նրա ստեղծագործությունները ոչնչով աչքի չէին ընկնում: Քննադատները նրանով առանձնապես չէին հետաքրքրվում եւ նրա նկարներին անմահություն չէր սպառնում:  Բայց մի անգամ նրան էին դիմել […]

Համասեռամոլների իրավունքներն ավելի կարեւոր են. Օբաման զգուշացնում է քրիստոնյաներին

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման վերջերս խիստ զգուշացում է արել քրիստոնյաներին` ասելով, որ նրանց կրոնական հիմունքները` միասեռականների դեմ պայքարի հարցում արդարացված չեն, հայտնում է «Breitbart.com»-ը: «Մենք պաշտպանում ենք կրոնի ազատությունն ու մեծ հարգանքով վերաբերվում կրոնական ավանդույթներին: Բայց հավատքը դեռ իրավունք չի տալիս զրկել մեր քաղաքացիներին սահմանադրական իրավունքից»,- ասել է Օբաման միասեռականների առաջ իր ելույթի ժամանակ: Խոսելով […]

Յոթ երկրներ Ռուսաստանից պահանջում են կենտրոնանալ բացառապես ԻՊ-ի վրա

Թուրքիայի Արտաքին գործերի նախարարությունն այսօր Ֆրանսիայի, Գերմանիայի, Քատարի, Սաուդյան Արաբիայի, Թուրքիայի, Մեծ Բրիտանիայի եւ ԱՄՆ-ի համատեղ հայտարարություն է տարածել, որով կոչ է արվում Ռուսաստանին դադարեցնել գրոհները սիրիական ընդդիմության դեմ եւ իր ջանքերը կենտրոնացնել բացառապես «Իսլամական պետության» դեմ պայքարի վրա, հայտնում է Reuters գործակալությունը: «Խորը մտահոգություն ենք հայտնում Սիրիայում Ռուսաստանի ռազմական ներկայության ու հատկապես երեկվանից Համայի, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի